Հայկ Սարգսյանը՝ աներոջ կողմից Արթուր Գրիգորյանի հուղարկավորությանը խոչընդոտելու մասին

Հայկ Սարգսյանը՝ աներոջ կողմից Արթուր Գրիգորյանի հուղարկավորությանը խոչընդոտելու մասին

Քաղաքական Ipress 2022-02-09 21:56:00 1383
hayk-sargsyan-artur-grigoryan_nF_1H.jpg

Այդ հրապարակումն այն աստիճանի սուտ և կեղծիք է, որ անգամ անհրաժեշտություն չեմ գտել անդրադառնալու: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով այն հրապարակմանը, թե իբրև իր աները խոչընդոտել է Արթուր Գրիգորյանին հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող հողակտորում:

«Իմ կնոջ հայրն ընդհանրապես կապ չունի գերզմանատան հետ, երբևէ չի էլ ունեցել և անգամ մեծ ցանկության դեպքում չէր էլ կարող խոչընդոտել: Ինքն էլ իմ նման համացանցից է իմացել, որ «ինքը խոչընդոտում է»,- ասաց պատգամավորը: Սարգսյանը շեշտեց՝ հարցի շուրջ խոսակցություն է ունեցել Թաղման բյուրոյի տնօրեն Վահե Խաչատրյանի հետ:

«Հարց եմ բարձրացրել՝ ինչո՞ւ են իմ անվան հետ կապում, ի՞նչ է տեղի ունեցել ընդհանրապես: Ինչին ի պատասխան Խաչատրյանն ասել է. «Իմ համար է անակնկալ, թե ինչու են նման հրապարակում արել ու փորձել ձեր հետ կապել, ոչ ձեզ եմ ճանաչում, ոչ էլ ձեր աներոջը»»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, թե իբրև պատգամավոր Հայկ Սարգսյանի աները խոչընդոտել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը