«Ժողովուրդ». Ստացվում է, որ Հայկ Մարությանն իրավիճակին չի տիրապետում

«Ժողովուրդ». Ստացվում է, որ Հայկ Մարությանն իրավիճակին չի տիրապետում

yerevan-mayor-1_zJbiO.jpg

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փետրվարի 5-ին տեղի ունեցած թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի դեպքով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հաշվի առնելով, որ ավտովթարի հետևանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթև կամ թեթևի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետևանքներ չեն առաջացրել։ Սակայն պարզվել է նաև, որ թիվ 99 միկրոավտոբուսի վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին է լրացել և օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։ Վարորդը նաև եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և ստացվում է, որ իրավապահ համակարգը՝ ի դեմս դատախազության, աչք է փակում այդ հանգամանքի վրա:

Գոռ Աբրահամյանի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը տեղյակ եղել է, որ երթուղու վարորդը երթևեկում է առանց վկայականի:

«Եթե հիշում եք, մենք վթարի օրը հայտարարեցինք, որ վարորդը դիսպետչերական կետ չի մոտեցել, այնուհանդերձ, դեկտեմբերից ի վեր նրա վարորդական իրավունքի ժամկետը սպառված է եղել, որը դիսպետչերը չի նկատել: Տրանսպորտի վարչությունը վերահսկողությունն իրականացնում է դիսպետչերական կետերի միջոցով: Դիսպետչերական կետում, փաստորեն, խախտումը հայտնաբերվել է աշխատակցի կողմից, և ամենախիստ պատժի կենթարկվի այդ խախտումը կատարած անձը», - նշեց նա:

Նկատենք, որ Տրանսպորտի վարչությունն էլ ենթարկվում է քաղաքապետին։ Ստացվում է, որ Հայկ Մարությանն իրավիճակին չի տիրապետում, և փաստացի վարորդական վկայական չունեցող մարդը, մի բան էլ հարբած, երթուղի է դուրս եկել և քաղաքացիների տեղափոխել։ Ու հիմա պարզվում է՝ այս իրավիճակի համար որևէ մեկը չի պատժվի, այլ միայն վարորդը՝ տուգանքի տեսքով»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը