Ալիևը հայտարարություն է տարածել

Ալիևը հայտարարություն է տարածել

Միջազգային Ipress 2021-06-12 19:40:00 681
gdkkk_57C6L.jpeg

iPress.am- Եթե Երևանը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը տասը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ, գրում է minval.az-ը: 

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ ցանկանա, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա նրանք պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ: Եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար»,- սպառնացել է Ալիևը:

Նա նշել է, որ Հայաստանը «մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը»:

«Ցավոք, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մեր բաց հայտարարություններին Հայաստանի կառավարությունը չի արձագանքում: Հայաստանի կառավարությունը նաև անտեսում է մեր առաջարկը, որին աջակցում են միջազգային խոշոր կողմերը՝ բանակցություններ սկսել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ: Մենք դա չենք հասկանում»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, թե Բաքուն պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը