Այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ Կառավարության հերթական նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ։
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ արդեն իսկ իր կոշտ դիրքորոշումն արտահայտած Փաշինյանը փակ խորհրդակցության ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին։
Վարչապետն անթույլատրելի է համարել հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը։ «Սա արդեն ազգային անվտանգության հարց է, օրական 25-30 մահվան դեպք կա: Ամեն կյանքի կորուստ մեզ համար շատ թանկ է:
Հակահամաճարակային կանոնները չպահպանողները պետք է խստագույնս պատժվեն, ինչպես նաև պետք է պատժվեն պատվաստումների մասին սուտ թեզեր տարածողներն ու կեղծ փաստաթղթեր վաճառողները»,- ասել է Փաշինյանը: Ըստ մեր աղբյուրի՝ վաղվանից հանրապետությունում ստւգայցերի տեռոր է սպասվում:
