Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով, հայտնում են Արտաշատի բժշկական կենտրոնից։
Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ:
Ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցիցից։
![]()
