«Հայաստանում տարածվում է COVID-19-ի մասին նոր առասպել». Նաիրի Հոխիկյան

«Հայաստանում տարածվում է COVID-19-ի մասին նոր առասպել». Նաիրի Հոխիկյան

Քաղաքական Ipress 2020-05-20 00:59:00 5436
covid-19-hayastan_TpMnq.jpg

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս լրատվամիջոցներից մեկում տեսնում եմ Հայաստանի քաղաքացիների պատկերացումները նոր կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի մասին։ Երբևէ չէի պատկերացնի այդպիսի տրամաբանություն՝ մարդկանց փող են տալիս կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարելու կամ մահացածին որպես այդպիսին ներկայացնելու համար։

Սկզբում լուրջ դեմքով մարդիկ հայտարարում էին, թե կորոնավիրուսը տարածվում է բանանի միջոցով՝ այդկերպ հսկայական վնաս հասցնելով բանանի բիզնեսով զբաղվողներին։

Հետո ավելացան թեստավորումների մասին հեքիաթները, թե առողջ մարդկանց վարակում եմ թեստավորման ժամանակ։

Ավելի ուշ մոդայիկ դարձավ չիպավորման հեքիաթը․ իբրև թե մարդկանց բերանի խոռոչում չիպեր են դնում, որի շնորհիվ կարողանում են մարդկանց վարքը կառավարելի դարձնել։

Այս և բազմաթիվ այլ հեքիաթների կողքին հիմա էլ նոր «բացահայտում» է՝ 100․000 դրամ են տալիս կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնելու համար։

Հասկանում եմ, իհարկե, այդպիսի կորեկը նախատեսված է ցածր ինտելեկտուալ մակարդակ ունեցող մարդկանց համար, որպեսզի տարածեն խուճապ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Բայց արդյո՞ք այդքան ցածր է մեր հանրության ինտելեկտուալ մակարդակը, որ սոցիալական հարթակները լցված են այդպիսի անլուրջ գրառումներով։ Ինքս օրական այնքան նամակներ եմ ստանում այդ մասին, որ հոգնել եմ բոլորին մեկ-մեկ բացատրել, թե ինչքան անլուրջ է իրենց ուղարկած նամակի բովանդակությունը։

ՀՀ ԿԳՆ-ին առաջարկում եմ մասսայական պարտադիր մեդիագրագիտության դաս կազմակերպել՝ անկախ տարիքից»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը