Հայաստան գալիս է կորոնավիրուսի նոր՝ ավելի ահավոր ալիք. պարզապես փորձում եմ զգուշացնել բոլորին. Աբովյան

Հայաստան գալիս է կորոնավիրուսի նոր՝ ավելի ահավոր ալիք. պարզապես փորձում եմ զգուշացնել բոլորին. Աբովյան

Հասարակական Ipress 2021-07-05 23:08:00 516
ngn_kIP4D.jpg

iPress.am- Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Քանզի ձեզ ասել են, որ Ապագա Կա, բայց հստակ չեն ճշտել, թե իրականում ի՞նչ ապագա է գալու բոլորիս գլխին, ապա փորձենք միասին հասկանալ իրական ապագայի հեռանկարները։

Հայաստան գալիս է կորոնավիրուսի նոր՝ ավելի ահավոր ալիք։

Ռուսաստանում, Իրանում, Հնդկաստանում ծանրագույն իրավիճակ է ստեղծվել COVID -ի նոր՝ այսպես կոչված «դելտա շտամ» կամ «հնդկական վիրուս» տեսակի հետ կապված։

Իրանը և Հնդկաստանը այս օրերին մտցնում են կրկին նոր խստագույն սահմանափակումներ։

Պատվաստանյութ նոր շտամմը լիարժեք կանխարգելելու համար առայժմ չկա (չնայած անպայման պատվաստվեք, դա յուրաքանչյուր դեպքում նվազեցնում է ռիսկերը)։

Հիմա հարց․

Իսկ այս օրերին ո՞ր երկրներից է տուրիստների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան։ Ճի՛շտ է, Իրանից, Ռուսաստանից և Հնդկաստանից։ Եվ այս պարագայում միանշանակ պետք է ընդունել , որ կորոնավիրուսի նոր տեսակը ամենայն հանավակությամբ արդեն թափանցել է Հայաստան։

Իսկ հիմա մի քանի հարց․

Լսե՞լ եք ինչ-որ կանխարգելիչ քայլերի մասին, որոնք այս իշխանությունը ձեռնարկում է ։

Ես՝ ո՛չ։

Լսե՞լ եք, արդյոք, նախապատրաստական աշխատանքների մասին բուժ հաստատություններում, որպեսզի համաճարակային իրավիճակի բարդացման պարագայում կարողանան նոր հիվանդների ՄԵԾ հոսքը սպասարկեն և ապահովեն պատշաճ բուժում։

Ես՝ ո՛չ։

Լսե՞լ եք սահմանային անցակետերում լուրջ և համակարգված աշխատանքների մասին, բացի կիսատ֊պռատ ցուցադրողական ինչ-որ միջոցառումներից։

Ես՝ ո՛չ։

Պետք է հստակ հասկանալ, որ կորոնավիրուսի հավանական նոր ալիքը կլինի ավելի ուժգին և վտանգավոր, քանի որ, եթե Իրանի և Ռուսաստանի պես ռեսուրս ունեցող պետություններն են ճկռում, ապա մեր մասին ի՞նչ ասենք։

Հիմա ամենակարևորը՝ ես չեմ չարախոսում, ես պարզապես փորձում եմ զգուշացնել բոլորին, որ մուրճով վիրուսը չես հաղթի, իսկ պողպատե մանդատով հիվանդների կյանքը չես փրկի։

Եվ մինչև " անմեղ իշխանությունները" զբաղված են պաշտոններ իրար բաժանելով, իրենց «սիրելի ժողովրդի» գլխին կրկին լրջագույն արհավիրք է սպասվում։

Չնայած, չէ՛...կրկին չեն լսի, կրկին ամբողջը կտապալեն և վերջում մեղավորներ կփնտրեն, երբ մարդիկ հիվանդանոցում պարզապես տեղ չեն ունենա, որ փրկվեն և կրկին հազար մի հիմար լոլո կկարդան մարդկանց գլխին, հեղափոխության հրաշքների և "սև ուժերի" մեղավորության մասին։

Ապագա Կա՛...վայելե՛ք։

ՀԳ

Որպես հավելում ֊նոր տնտեսական "լոքդաունի" երկիրը չի դիմանա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը