Հայ-ադրբեջանական սահմանի որոշում, «3+2» ձևաչափ, «Զանգեզուրի միջանցք». ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Հայ-ադրբեջանական սահմանի որոշում, «3+2» ձևաչափ, «Զանգեզուրի միջանցք». ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Հասարակական Ipress 2021-11-06 14:10:00 1002
rusastan_EJ1n_.jpg

Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել. Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ազիմուտներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,-ասվում է փաստաթղթում:

Դիվանագիտական ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն առ այն, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:

«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ինչպես նշել են նախարարությունում, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մենք չենք կարողացել համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում: 

Հայ-ադրբեջանական սահմանի որոշման բանակցությունների մեկնարկի մասին 

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարության մեջ։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ <...> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ 

Ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։  Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ համապատասխան տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ: Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը, նշել է ՌԴ ԱԳՆ-ն, եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) աշխատանքն էր։ 

ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով։

«Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց, ինչի մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահների ծրագրերն են՝ այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ 

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերաբերյալ 

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ԵԱԽ-ի ութ հանդիպումների արդյունքում, հիշեցնում է ՌԴ ԱԳՆ-ն, ներկայացվել է զեկույց, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործնման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ 

«Կարևոր է հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որը ուռճացվում է ԶԼՄ-ներում, որ ԵԱԽ-ի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը