Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Բագրատյան

Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Բագրատյան

Հասարակական Ipress 2021-04-21 19:54:00 1824
he_AYuFw.jpg

iPress.am-Հետեւելով Ադրբեջանի կողմից ռազմական գնումների մասին տեղեկատվությանը, շատ հավանական եմ համարում հունիսի երկրորդ կեսին կամ հուլիսի առաջին կեսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ երբ Ալիեւը ասում է Զանգեզուր, նկատի ունի նաեւ Վայքն ու Եղեգնաձորը:

Նրա խոսքով, աշխարհը չի դատապարտում Ալիեւին եւ այն տպավորությունն  է, որ աշխարհն ասում է՝ Զանգեզուրն էլ տվեք, թող հանգստանա. «Այստեղ արդարություն չկա: Թույլ կողմը հայերն են, թող հայերի հաշվին հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը Սյունիք այցելելով, հավանաբար ինչ-որ տեղեկատվություն ունեն, եւ հիմա եթե Սյունիքը տան էլ, իբր պատերազմ եղավ, Ադրբեջանը վերցրեց: Ես այդպես եմ գնահատում: Արմեն Սարգսյան ինչի՞ ես գնացել Շուռնուխ: Նիկոլի եւ Արմենի պես դավաճանների, թալանչիների հայ ազգը չի տեսել: Ադրբեջանը հրթիռներ է գնում: Ոչ ոք հրթիռները ձեռք չի բերում եւ տարիներով պահում, մանավանդ դրանց մեջ կան հրթիռներ, որոնք ունեն կարճաժամկետ կյանք: Ադրբեջանը երկու անգամ ավելի մեծ տեմպերով է զենք ներմուծում, քան մեկ տարի առաջ»,-ասաց Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ հնարավոր է համարում, որ նրանք Սյունիքը տան եւ մնան պաշտոնների. «Տալ չի նշանակում, որ այն կհայտարարվի Ադրբեջանի տարածք: Կհայտարարվի խաղաղության տարածաշրջան, որտեղ անորոշ ստատուս կլինի, որտեղ 3-4 ժողովուրդ հավասար իրավունքներ կստանան: Թող իմ ասածը սխալ լինի, բայց ես զգուշացնում եմ: Հունիս-հուլիսին պատերազմ կլինի, եթե Հայաստանը քայլեր չանի:

Քայլերից մեկն այն է, որ ռազմավարական դաշնակից հետ հստակեցնի եւ այնտեղ լինեն որոշակի տեղաբաշխված ուժեր: Երկրորդ, Հայաստանը պետք է խնդրի, որ Իրանը Մեղրիի կողմից զորք մտցնի: Զարիֆը հայտարարեց, որ սա մեզ համար կարմիր գիծ է, որովհետեւ սա Իրանին էլ է վերաբերվում»,-ասաց նախկին վարչապետը:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը