«Հասկանո՞ւմ է արդյոք Ալիևը՝ ինչ է հիմա տեղի ունենում». Անդրեյ Մեդվեդև

«Հասկանո՞ւմ է արդյոք Ալիևը՝ ինչ է հիմա տեղի ունենում». Անդրեյ Մեդվեդև

Միջազգային Ipress 2020-12-10 22:38:00 4011
bdd_Exsv8.jpg

Ռուս լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը թելեգրամի իր ալիքում գրում է. «Հասկանո՞ւմ է արդյոք Ալիևը՝ ինչ է հիմա տեղի ունենում: Հասկանո՞ւմ է, որ Ադրբեջանը դադարում է սուբյեկտ լինելուց, այլ դառնում է օբյեկտ միջազգային հարաբերություններում: Հասկանո՞ւմ է, որ այս ամենը ոչ թե համագործակցություն է, այլ, այսպես ասենք, կորպորատիվ կլանման յուրօրինակ ձև:

Ամենայն հավանականությամբ, հասկանում է: Ու հազիվ թե սա նրան դուր է գալիս: Բայց ընթացիկ իրադրությունում այլևս ոչինչ անել չի կարող: Ընդ որում, նա, իհարկե, հասկանում էր, որ Թուրքիայի հետ բավական բարդ է լինելու համագործակցություն կառուցելը, սական, հավանաբար, նա կարծում էր, որ ինչ-որ ձև կկարողանա իրավիճակը թեքել իր օգտին:

Բայց այնպես ստացվեց, որ այսօր նրա բանակը Թուրքիայի հատուկծառայությունների վերահսկողության տակ է, Ադրբեջանի տարածքում գտնվում են գրոհայիններ, Ղարաբաղն այդպես էլ մնաց վերահսկողությունից դուրս: Այսինքն, առկա է հիմք ապագա պատերազմի համար, որում Ադրբեջանն առանց Թուրքիայի չի հաջողի: Բայց դրա դիմաց պաշտոնական Բաքուն պետք է զիջի իր ինքնիշխանությունը, ավելի խորն ընդունի թուրքական բիզնեսը և աջակցի Անկարայի աշխարհատնտեսական նախագծերին:

Արդյո՞ք այժմյան պատերազմն՝ այս ելքով, արժեր այս ամենին: Հնարավոր է, որ հասարակ ադրբեջանցիներին շատ ձեռնտու է դառնալ Թուրքիայի պրոքսի-նահանգ, ավելին, նրանք հենց դա էլ ուզում են:

Իսկ ինքը՝ Ալի՞ևը: Որքանո՞վ են նրա հավակնությունները շոյված: Լավ հարց է, թեպեդ ոչինչ էլ ետ չես բերի»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը