Սարսափելի պատմություն. հայր ու որդի 2 տարի պարբերաբար բռնաբարել են հարևանի մանկահասակ աղջկան

Սարսափելի պատմություն. հայր ու որդի 2 տարի պարբերաբար բռնաբարել են հարևանի մանկահասակ աղջկան

Միջազգային Ipress 2021-06-26 19:55:00 996
de_pdO81.jpg

iPress.am- Վրաստանի դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել երկու տղամարդու համար, որոնք մեղադրվում են Սամեգրելո Զեմո Սվանեթի մարզիՄարթվիլի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա բռնաբարության համար, հաղորդում է Sputnik Վրաստանը՝ հղում աելով Առաջին ալիքին:

Մեղադրյալները՝ 65-ամյա տղամարդն ու նրա 35-ամյա որդին, չեն ընդունում իրենց մեղքը և լռում են, դատարանում նրանց շահերը միաժամանակ երեք փաստաբան են պաշտպանում:

Դատավորն ամբողջությամբ բավարարել է մանկապղծության մեջ մեղադրվողներին մինչև դատավճիռը կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը, թեև պաշտպանական կողմը խնդրում էր նրանց գրավի դիմաց ազատ արձակել:

Սարսափելի պատմություն

Հոր և որդու ձերբակալության մասին հայտնի է դարձել ուրբաթ օրը։ Ոստիկանություն է դիմել երեխայի մայրը, երբ կապտուկներ ու վնասվածքներ է նկատել դստեր մարմնին, իսկ երեխան նրան պատմել է տեղի ունեցածի մասին։

Ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներին։ Պարզվել է, որ նրանք զոհի հարևաններն են։ Քննությունը պարզել է, որ վերջին 2 տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ բռնաբարել են աղջկան։

Բացի այդ, քննությունը պարզել է, որ մեղադրյալներից մեկը 2018թ․-ին ոտնձգություն է կատարել և այլասերել մեկ այլ` իննամյա աղջնակի։

Ընդ որում՝ հանցագործները զոհերին ասել են, որ կսպանեն նրանց ամբողջ ընտանիքին, եթե նրանք իրենց գործողությունների մասին պատմեն որևէ մեկին։

Այժմ նրանց սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն՝ մեղքի հաստատման դեպքում։ Համագյուղացիներն արդեն այրել են մեղադրյալների տունը և ասում են, որ նրանց էլ կսպանեն, եթե նրանք ազատ արձակվեն։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը