Hamster Kombat-ը վտանգներ է պարունակում․ հոգեբանը զգուշացնում է ծնողներին

Hamster Kombat-ը վտանգներ է պարունակում․ հոգեբանը զգուշացնում է ծնողներին

Հասարակական Ipress 2024-06-17 22:47:00 1794
hamster-kombat_sKWx4.jpg

Hamster Kombat խաղը, որն այսօր արագորեն մեծ ճանաչում է ձեռք բերում, կարող է որոշ մարդկանց մոտ հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ: Այդ ռիսկն առավել բարձր է երեխաների դեպքում, ինչպես զգուշացնում են հոգեբանները։

Ազդեցությունը երեխաների վրա
Հոգեբան Նատալյա Նաումովան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե երեխայի մոտ ամենամեծ թվով մետաղադրամներ հավաքելը սուպեր գաղափար է դառնում, նա կարող է հրաժարվել քնելուց, մարդկանց հետ շփվելուց և իր ողջ ժամանակը տրամադրել գաջեթին։

Ահա այն հնարավոր խնդիրները, որոնք մասնագետը նշում է.
Երեխաները կարող են կախվածություն ձեռք բերել Hamster Kombat-ից, քանի որ խաղը հեշտությամբ ազատում է դոֆամին: Սա կարող է հանգեցնել այլ գործունեության նկատմամբ հետաքրքրության կորստի:
Խաղերով չափազանց տարվելը կարող է հանգեցնել ուշադրության և հիշողության վատթարացման, երեխային ավելի դյուրագրգիռ և ագրեսիվ դարձնել:

Եթե երեխան չի շփվում այլ մարդկանց հետ և նորմալ չի քնում, ապա այս ամենը կարող է հանգեցնել նյարդային համակարգի գերլարման և մեծացնել հոգեկան հիվանդությունների զարգացման վտանգը:
Շատ ժամանակ տրամադրելով խաղին՝ երեխան կարող է փորձել թաքնվել այն ամենից, ինչ նրա մոտ լավ չի ստացվում (օրինակ՝ խուսափել ծնողների կամ հասակակիցների հետ հարաբերություններից կամ սովորելուց): Բայց արդյունքում առկա խնդիրները չեն լուծվի, եւ իրավիճակը էլ ավելի կբարդանա։
Հոգեթերապևտ Վլադիմիր Ֆայնցիլբերգը իր հերթին նշում է, որ գաջեթների հանդեպ կիրքը երեխաներին շեղում է ընթերցանությունից, բացօթյա խաղերից և ինքնուրույն մտածելուց։ Երեխաների և դեռահասների մոտ կախվածությունն ավելի արագ է առաջանում նրանց հոգեկանի ոչ հասունության և ծնողների կողմից համապատասխան օրինակի բացակայության պատճառով:

Խորհուրդներ ծնողներին
Ի՞նչ կարելի է անել երեխայի մոտ այս խնդիրների առաջացումը կանխելու համար: Ահա թե ինչ են ասում փորձագետները.

Ծնողներին խորհուրդ է տրվում դիվերսիֆիկացնել երեխայի հանգստի ժամանակը` ընտրելով այնպիսի հոբբիներ, որոնցում նա իրեն նշանակալից կզգա և շրջապատված կլինի համախոհներով:
Կարևոր է ձեր երեխայի հետ ավելի շատ ժամանակ հատկացնել ընդհանուր գործունեությանը` չափից դուրս շատ խաղալու բացասական հետևանքները կանխելու համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը