Համաճարակը նվազում է. Covid-ի վերջի սկիզբը. Բժիշկ

Համաճարակը նվազում է. Covid-ի վերջի սկիզբը. Բժիշկ

Հասարակական Ipress 2020-06-23 17:23:00 5913
hayk-manasyan-1_OiWUQ.jpg

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան լայվով խոսել է համավարակի նվազման տեմպերի մասին: Նա հիշեցնում է, որ ինքը նախկինում խոսել էր մայիսի 25-ից հետո համավարակի տեմպերի նվազման մասին:

Իսկ այս տեսաուղերձի շրջանակներում բժիշկ Հայկ Մանասյանը ներկայացնում է ժամանակի մեջ կորոնավիրուսի թվերը:

«Քանի որ ամեն նոր հայտնաբերված վարակվածների, բուժվածների և բուժվողների թիվը անկանոն է, որոշեցի գրաֆիկով ներկայացնել պատկերը: Եթե մարդը անալիզ է հանձնում, որպեսզի իմանա ինքը վարակված է վիրուսով, թե ոչ, ապա պատասխանը ստանում է ուշացումով: Այսպիսով եկեք ընդունենք, որ երկու-երեք օր ուշացում է լինում հանձնված օրից մինչև պատասխանի ստացումը:

Հետևաբար հիվանդների իրական քանակը մենք իմանում ենք երկու-երեք օրվա տարբերությամբ: Այսինքն, եթե ամսի հինգին հայտարարվում է իքս թվով հիվանդ, ապա դա նշանակում է, որ այդ հիվանդները անալիզը հանձնել են երեք օր առաջ: Սա ընդունեք որպես ի գիտություն»,- ասում է բժիշկը: Բժիշկ Մանասյանը ներկայացնում է իր կազմած թվային գրաֆիկը, որտեղ նշված են մայիսի 7-ի տվյալները և հաջորդաբար նշված է մինչև մայիսի 29-ը: Բժիշկը թվային գրաֆիկով ցույց է տվել այն պացիենտների տվյալները, ովքեր գտնվել են բուժման մեջ: Եվ ըստ բժշկի գրաֆիկի՝ մայիսի 7-ին բուժման մեջ եղել է 1648 պացիենտ, այնուհետև բուժման մեջ գտնվող պացիենտների թվի աճը եղել է մինչև ամսի 17-ը'10818 պացիենտ:

«Յոթ օր առաջ ունեցել ենք 10519 պացիենտ, և որպես այդպիսին՝ աճ չունենք: Մեկ շաբաթվա միջակայքում չունենք վարակի աճ: Եվ բեկման օրն, ըստ թվերի, եղել է տասնյոթը: Ես կանխատեսել էի'չակերտավոր խոստացել էի, որ հունիսի կեսին լինելու է բեկում: Այլևս յոթ օր համաճարակը պրոգրեսիա չի ունենում:

Յոթ օր մենք գտնվում ենք կայուն վիճակում, և համաճարակը միտում ունի նվազելու: Հուսամ, այս միտումը կշարունակվի և կվերածվի իսկական նահանջի: Հուսանք, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին առիթ կունենանք շնորհավորելու միմյանց»,- ասաց բժիշկ Մանասյանը:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը