Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար. «Դեժավյու»

Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար. «Դեժավյու»

Քաղաքական Ipress 2021-02-17 15:35:00 3549
himadramic-gumar-e-ahetacel_O6SSg.jpg

Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։

«Պատերազմի օրերին երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում Հայաստան հիմնադրամին, այդ գումարները հետագայում պարզվեց որ ծախսվել են ոչ նպատակային։ Այսինքն, գումարները հավաքվել են, հետո իբր պարտքով տրվել է Կառավարությանը, պատերազմի կարիքների հետ կապված ծախսեր անելու համար։ Այդ օրերին, պարզվում է գտնվել են նաեւ անձինք որոնք ցանկացել են նաեւ փող աշխատել պատերազմի վրա։ Երեկ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում հայտնեց որ կատարվել են գնումներ ոչ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ուղիղ Կառավարությունն է այդ գնումները արել, այն էլ մի քանի անգամ թանկ գներով, զրահաբա։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է։ Զրահաբաճկոնները գնվել են մեծ քանակի եւ շատ անգամ բարձր գներով։

DEJAVU-ի տեղեկություններով, պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել են եւ «քավորություն են» արել 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշղեկ Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը եւ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս 4 կերպարները պատերազմի օրերին իբր նախաձեռնում են պատերազմի կարիքների համար գնումների գործընթացնր, որը անում են Հայաստան հիմնադրամից ստացված գումարներով, շրջանցելով ՊՆ-ը, իսկ նպատակն է լինում որքան հնարավոր է փող աշխատել։

Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, կա եւս մի պատմություն, որ 11 միլիոն դոլար գումարի գնում են իբր կազմակերպում, կանխիկացնում են այդ գումարը եւ մինչ այսօր ոչ այդ ապրանքն են մատակարարել, ոչ այդ գումարը կա։ Այս մութ պատմությունները վստահաբար կքննվեն իշխանափոխությունից հետո, իսկ մենք շուտով կհրապարակենք նաեւ մանրամասներ՝ թե կորած 11 միլիոն դոլարի մասին թե ուռճացված գներով զրահաբաճկոնների մասին»,- գրել է տելեգրամյան ալիքը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը