Հայաստանի պետության միջազգային ոչնչացումը շարունակվում է․ թուրքագետ

Հայաստանի պետության միջազգային ոչնչացումը շարունակվում է․ թուրքագետ

Հասարակական Ipress 2020-12-14 21:50:00 354
hi_orP-1.jpg

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2014 թվականն էր։ Ընտանիքս ապրում էր Արցախի՝ այսօր արդեն հանձնված Քաշաթաղի շրջանում։
Երբ նույն տարվա ամռանը մեր հարևան Քարվաճառի շրջան ներխուժեցին ադրբեջանցի դիվերսանտներ ու սպանեցին հայ խաղաղ բնակչությանը (այդ թվում՝ մանկահասակ երեխայի), առաջին անգամ սկսեցի մտահոգվել ընտանիքիս անվտանգության համար։

Պատճառը պարզ էր. Ադրբեջանը հետևողականորեն սկսել էր մեծացնել Արցախի ու ՀՀ վրա ճնշումը և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը նշանակում էր, որ այդ կարմիր գիծն էլ վերջնականապես հատված է։ Բարեբախտաբար, ՀՀ ուժային կառույցները կարողացան ձերբակալել դիվերսանտներին ու ըստ դատարանի վճռի՝ վերջիններիս դատապարտեցին ազատազրկման կատարված սպանությունների համար։

2014թ. ի վեր Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ այս երկու հանցագործները վերադառնան։ Սակայն հայ սպանելու համար նրանց հերոսացումը սկսվել էր արդեն վաղուց։ Բաքուն դիվերստանտներին նույնեցնում էր մեկ այլ հայասպան Ռամիլ Սաֆարովի հետ։ ՀՀ իշխանությունները լավ գիտեին, թե ինչ կնշանակի այս մարդկանց հանձնումը Բաքվին և ոչ մի կերպ չէին համաձայնում նման քայլի։

2020 թվականն է։ Րոպեներ առաջ հաստատվեցին այն լուրերը, որ մեր տգետների իշխանությունը Քարվաճառում բռնված և ազատազրկված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին առանց դատարանի որոշման (այսինքն՝ խախտելով ՀՀ ու ԱՀ օրենքները) հանձնել է Ադրբեջանին։

Հայաստանի պետության միջազգային ոչնչացումը շարունակվում է։

Երբեք չէի պատկերացնի, որ իմ երկրի էսքան նվաստացումը իմ աչքերով եմ տեսնելու։ Ու ինչի՞ համար. տգետների իշխանության մնալու անհագ ցանկության պատճառով։

ՀԻՇԵՑՈՒՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը