Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից. Գոհար Սրապիոնյան

Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից. Գոհար Սրապիոնյան

Հասարակական Ipress 2021-01-15 20:44:00 4659
nbh_i8yTI.jpg

Հ2 հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը այսօր Հ2-ին զրկեց հեռարձակման լիցենզիայից: ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ին զրկեցին հեռարձակվելու իրավունքից:

Հայաստանն ապրում է 37 թիվը, այստեղ խոսքի ազատության և իրավունքի` ոչ թե պարզապես ոտնահարում է, այլ` խոսքի իրավունքի ետևից ընկել են չստիկով: Բոլորն առավոտից զանգում, մխիթարում, տխրում են … ասեմ`բացարձակ կոտրված չենք, ընդհակառակը` ավելի պինդ ու մարզական ենք տրամադրված. այս նենգ քայլը, որ արեց իշխանությունը, մեզ միայն ուժեղացնում է:

Մենք եթերից չենք հեռանում: ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ: Այնպես, ինչպես աշխատել ենք: ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՆՔ ՆՈՒՅԲԻՍԿ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՏՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ: ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ: Ու, ինչպես երկու տարի առաջ միջազգային ատյաններում տարանք այս թուրքական իշխանությունների դեմ առաջին զիլ հաղթանակը, մեր երկրորդ հաղթանակի մասին շուտով կլսեք:

Մենք մնում ենք: Որ թուրքալոնդոնյան-իսրայելական դրածո իշխանությունը ամեն օր 9:55, 11:55, 16:00, 20:00, 23:00 լսի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Իմանա իրականությունը: 

Ատամները սեղմի ու շարունակի կտցել խոսքի ազատությունը մի երկրում, որի հողերը ծախում է, այնպիսի հեշտությամբ, ասես Սինգապուրի հողերը: Մենք մնում ենք` հայտնելու լուրեր, որոնք լսելիս թուրքհպատակ այս դավաճանները կրճտացնելու են ատամները ու բռունցքեն թաթիկները, փռվեն ասֆալտին ու նյարդերից եղունգները կրծեն:

Ինձ հարցնում են` ինչու՞ այդ բոլորի միջից միայՆ դուք: Բացատրեմ: Միայն հայկական երկրորդ հեռուստաընկերությունն էր ընդդիմադիր թի վի ներից, որ ուներ ոչ թե մայրաքաղաքային, այլ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ սփռում, այսինքն` մեզ դիտում էին մարզերում, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հեռուստաընկերությունների:

Այսինքն` օբյեկտիվ ընդդիմադիր կարծիք` մարզերում բնակվողը միայն Հ2-ից էր իմանում, որովհետև գյուղացիների մեծ մասը չի օգտնվում տելեգրամ ալիքներից, նորություններին չի հետևում ֆբ-ով, այդ գյուղացու` լուրեր լսելու միակ «դիվայսը» հեռուստացույցն է:

Հ2-ը մնում է: Չի՛ ստացվելու: Որովհետև դուք փորձում եք ճնշել այն հեռուստաընկերությունը, որը ավելի հին է, քան` ձեր թիմի ամենատարիքով անդամը:

Որովհետև դուք փորձում եք փակել մարդկանց բերանները, որոնք մինչև ձեր լույս աշխարհ գալն արդեն լուրեր էին լույս աշխարհ բերում: Դուք չեք կարող կոտրել Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաավանդական լրատվականի դուռը:

Ձեր մաքսիմը ռադիոտան դուռը կոտրելով ու սահմանադրական կարգը խախտելով իշխանությունը զավթելն էր: Դուք պարտվողների` կապիտուլյա՛նտ իշխանությունն եք: Ու խոստանում եմ` մեզ հայտարարած պատերզմում էլ կապիտուլյանտը ԴՈՒՔ եք լինելու: Բարի եթեր, Հ2»:  

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը