Գյուղացիները բողոքում են. ինչ է պատահել. մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյուղացիները բողոքում են. ինչ է պատահել. մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-09-16 21:22:00 954
qarakert-xaxoxagorcner-5_-52cb.jpg

iPress.am Արդեն տևական ժամանակ է՝ խաղողագործները, որպես բողոքի նշան, հանրապետության տարբեր հատվածների ճանապարհներն են փակում, դիմում են կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ահազանգ են հնչեցնում՝ բողոքելով մթերումների դեմ:

Կառավարությունը, սակայն, խնդրին հրատապ լուծում տալու փոխարեն, կամ ժամանակ է խնդրում գյուղացիներից, կամ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ ստիպում է բացել փակ ճանապարհները:

Մթերող ընկերությունները, գինու, կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետբյուջեից արտոնյալ պայմաններով հսկայական վարկեր են ստացել՝ խոստանալով և որպես վարկային ծրագրի նպատակ նշելով խաղողի համապատասխան քանակի մթերումը, սակայն ոչինչ չեն ձեռնարկում:

Որոշ ձեռնարկություններ էլ համաձայն են ընդունել խաղողը, սակայն 1 կիլոգրամի դիմաց 80-115 կամ 120 դրամ են առաջարկում, որը գյուղացիների համար օբյեկտիվորեն ձեռնտու չէ. նրանք խնդրում են գնել գոնե 140-150 դրամով։ Էկոնոմիկայի նախարարն իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ է անում կամ խոստումներ տալիս՝ փափուկ բարձ դնելով գյուղացիների գլխի տակ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Վարկերի, պարտքերի տակ կքած գյուղացին ժամանակ չունի, նա չի կարող օրեր շարունակ սպասել. բերքն ամբողջովին փչանում է:

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի խաղողագործները ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրել էին, որպեսզի «Պրեսսինգ» հաղորդաշարի ստեղծագործական խումբն իրենց այցելի և տեղում ծանոթանա խնդրին:

Խաղողագործներն ասում էին.

  • Նիուժե՞լի այս երկրի իշխանությունը չի հասկանում, որ գյուղացին 1կգ խաղողի վրա ծախսում է առնվազն 120 դրամ, բայց իրեն ուզում են վճարել առավելագույնը 115 դրամ:
  • Մասնավոր ընկերություններից ի՞նչ ուզեմ, պետական հոգատարություն չկա, երկիրը կործանվում է:
  • Գործարանատերերը տեսնում են՝ շատ խեղճ ու կրակ է խաղողագործը, ասում են՝ մի հատ էլ սեղմենք պատին:
  • Երկիրը կործանվում է, իշխանությունը նստած նայում է:
  • Նիուժե՞լի մեր կառավարությունը գյուղացու մասին չի մտածում, չե՞ն հասկանում, որ քաղաքի շունչը գյուղացին ա:
  • Խաղողը շուտ է հասել, չամիչ է դառնում… իշխանությունները մեզ վրա պրոստո տակ ծիծաղում են, մարդու տեղ չեն դնում:
  • Իշխանությունները մեր աշխատանքի դաժանությունը չեն տեսնում, մենք շան տանջանք ենք քաշում:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ գործարանները խորամանկ տրյուկների են դիմում գյուղացուն խաբելու համար, խաղողագործները պիտի պահանջեն, որ պետությունը ստուգի բոլոր գործարանները՝ խաղող իրականում ընդունո՞ւմ են, թե՞ ոչ: …Ստացվում է, որ խաղողագործն իր գրպանից է ֆինանսավորում օլիգարխներին: Գյուղացիներն այսօր դարձել են վարկատու, գործարանները՝ վարկառու. պետությունը շուռ է եկել:

    

     

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը