Գյանջայի օդանավակայանը «հօ՞դս է ցնդել»․ արբանյակային լուսանկարները հակառակն են ապացուցում

Գյանջայի օդանավակայանը «հօ՞դս է ցնդել»․ արբանյակային լուսանկարները հակառակն են ապացուցում

Հասարակական Ipress 2020-11-27 20:25:00 4260
ik_6GOL1.jpg

«Փաստերի ստուգման հարթակը» գրում է.

«Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։

Նույն օրն Ադրբեջանը հերքել էր այդ պնդումը։ Հայկական կողմը հայտարարությունից հետո օդանավակայանը խոցելու որևէ ապացույց չէր ներկայացրել։ Փոխարենը, սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Լուսանկարները, սակայն, որևէ կապ չունեին Գյանջայի հետ։ «Առաջ» նկարում պատկերված էր Ադրբեջանի Լենքորան քաղաքի օդանավակայանը, իսկ «հետո»-ում՝ Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի օդանավակայանը, որը ավերվել էր 2014-ին։

Գյանջայի օդանավակայանի կարևորությունը

Դեռ պատերազմի ժամանակ արբանյակային լուսանկարների վերլուծությունից հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում են տեղակայված Թուրքիայի առնվազն չորս F-16 կործանիչներ։ Հետագայում՝ մինչ հոկտեմբերի 19-ը, այդ կործանիչները տեղափոխվել էին ռազմական գործողությունների թատերաբեմից ավելի հեռու՝ Գաբալայի ավիաբազա։

Օդանավակայանը «հօդս չի ցնդել»

 Ուսումնասիրելով Google Earth ծրագրում հասանելի դարձած թարմ արբանյակային լուսանկարները՝ պարզ է դառնում, որ Գյանջայի օդանավակայանին որևէ հարված, որը տեսանելի հետևանքներ կթողներ, չի կատարվել առնվազն հոկտեմբերի 16-ի դրությամբ։

Ստորև ներկայացնում ենք Գյանջայի օդանավակայանի արբանյակային լուսանկարները հունիսի 18-ի և հոկտեմբերի 16-ի դրությամբ։ Դրանցում չի երևում ավերվածության որևէ նշան։

1) Գյանջայի օդանավակայանի ամբողջական տեսքը

 

2) Օդանավակայանի տերմինալը

Ինչպես հստակ երևում է օդանավակայանի արբանյակային լուսանկարներից, հուլիսի 18-ից հոկտեմբերի 16-ը ընկած հատված որևէ ավերվածության նշան չկա։

Նշենք, որ Գյանջայում կա մեկ օդանավակայան, որը խորհրդային շրջանում օգտագործվել է հիմնականում ռազմական նշանակությամբ։ Խորհրդային միության փլուզումից հետո այն օգտագործվում է արդեն քաղաքացիական չվերթների համար։ Սակայն այն հիմա էլ է օգտագործվում ռազմական նշանակությամբ, ինչն ապացուցվում է այնտեղ թուրքական F-16 կործանիչների տեղակայմամբ։ Դեռ այս տարվա հուլիսի վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ առնվազն հինգ F-16 կործանիչ էր բերվել Գյանջայի օդանավակայան։

Հովհաննես Նազարեթյան»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն