Մի քայլ հետ չեմ դնի, մինչեւ անձնակազմիս վերջին մարդը հետ չգա. գնդապետ Ասատրյանին հողին հանձնեցին «Եռաբլուրում». ՖՈՏՈ

Մի քայլ հետ չեմ դնի, մինչեւ անձնակազմիս վերջին մարդը հետ չգա. գնդապետ Ասատրյանին հողին հանձնեցին «Եռաբլուրում». ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2020-10-15 23:38:00 11346
ht_JmTUF.jpg

Վահագն Ասատրյանն այն հրամանատարն է, որը ոչ մի քայլ չէր դնի, մինչեւ վստահ չլիներ, որ բոլոր զինվորներն ապահով են։ 

Հետմահու Ազգային հերոսի կոչման արժանացած գնդապետի մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա մարտական ընկերներից Ավետիս Առաքելյանը։

«Բոլոր դեպքերում իր նպատակը միշտ եղել է այն, որ իր անձնակազմից կորուստներ չունենա, բայց հաղթանակած դուրս գա ու միշտ էլ դուրս է եկել։ Միշտ իր զինվորի կողքին է եղել։ Մոր հետ էր կապը պահում, ասում էր՝ այստեղից մի քայլ հետ չեմ դնի, մինչեւ իմ անձնակազմից վերջին մարդը հետ չգա։ Այնտեղ, որտեղ ինքը զոհվել է, գործ չուներ, բայց այս անգամ էլ որոշել էր իր զինվորի կողքին լինել։ Հերոս հրամանատար ենք կորցրել»,- պատմեց Ավետիս Առաքելյանը։

Վահագն Ասատրյանը լավագույն հրամանատարներից էր, որը հաղթանակին այլընտրանք երբեք չէր տեսնում. «Իր կարգախոսն էր՝ միշտ առաջ։ Իր նպատակն էր հաղթանակը։ Ու հիմա սրանից հետո էլ իր զորքը հաղթանակած է դուրս գալու, իր պարտքը պետք է տանք»։

«Համեստ Ժայռը»,- այսպես է գնդապետին իր գրառման մեջ նկարագրել Արծրուն Հովհաննիսյանը։

«Վահագին ճանաչում եմ արդեն 23 տարի։ Երբ առաջին օրը ոտք դրեցի Վ. Սարգսյանի անվան ՌՀ Վահագնը եւ իր համակուրսեցի նորավարտ մի քանի լեյտենանտներ նշանակվել էին դասակի հրամանատարներ։ Մեզ շատ էին տանջում առաջին օրվանից, հետախույզի ծրագրով էինք անցնում նախնական պատրաստությունը։ Վահագնը միշտ բացատրում էր ամեն քայլի իմաստը։ Հետո շատ առիթներ եղան, որ մեր հրամանատարի հետ ընկերություն անենք։ Ինքը շատ տեղերում հրամանատար եղավ, բայց իր սիրտը մնում էր մի տեղում, որտեղ էլ փայլեց որպես հրամանատար։ Ենթակաները ամեն ինչում հենվում էին իր վրա որպես հայր։ Համեստագույն նվիրյալ ու խելացի զինվորական։ Փառք քեզ եղբայր»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

43-ամյա գնդապետը հետմահու արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Նրան այսօր՝ հոկտեմբերի 15-ին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը