Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ՝ ասել էր Վրեժ Ավետիսյանը

Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ՝ ասել էր Վրեժ Ավետիսյանը

Հասարակական Ipress 2020-11-24 14:01:00 966
yp_JaEMy.jpg

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած՝ Վրեժ Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին: Իրավաբան.net-ի հետ զրույցում Վրեժի մայրը՝ Լուիզա Ավետիսյանն ասաց, որ Վրեժը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 30-ին, ծառայել է Մատաղիսում.

«Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ»,- ասել էր Վրեժը:  Մայրը պատմում է, որ Վրեժն այնքան լավ էր ծառայել, որ  հրամանատարները նրան ուղարկել էին ռազմական ուսումնական զորամասում վերապատրաստման. «Սերժանտի կոչումով ու շնորհակալագրով վերադարձել էր Մատաղիս: Որոշել էր՝ այդ կոչումով Պոլիտեխնիկական համալսարանում սովորել»,-պատմում է մայրը:

Վրեժն ընտանիքի 6 երեխաներից ավագն էր: Մայրն ասում է, որ աշխատում ու իր քույր-եղբայրներին հոր նման պահում էր, պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրը, զանգել էր եղբորն ու ասել, որ պատերազմ է սկսվել, որ երեխաներին լավ նայի: Դրանից հետո ընտանիքի անդամները լուր չեն ունեցել Վրեժից:

«Որ զանգեցի հրամանատարին Վրեժիցս լուր իմանամ, հրամանատարն ասաց, որ հերոս տղա եմ ունեցել, միայնակ մարտի է բռնվել և մոտ 25 թուրք զինյալ է ոչնչացրել, 2 տանկ է խփել, դուք հերոս եք ծնել: Վերջում էլ ասաց՝ կներեք մեզ: Վրեժս այդպես էլ չվերադարձավ, որ իր նպատակներն իրագործեր: Շատ նպատակներ ուներ»,- ասաց Վրեժի մայրը:

Վրեժ Ավետիսյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը