«Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ». Արման Աբովյան

«Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ». Արման Աբովյան

Քաղաքական Ipress 2020-05-27 11:56:00 1467
giteq-te-inchu-en-mardik-hiast-n179619-1_onY6k.jpg

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ:

Գիտե՞ք, թե ինչու են ավելի ու ավելի հաճախ մարդիկ հրաժարվում հնազանդվել պարետատան պահանջներին, օրինակ, դիմակներ կրելու: Ես կպատասխանեմ... ձեզ հարկավոր չէ մարդկանց մեջ մեղավորներ կամ առավել ևս տխրահռչակ «սև ուժեր» փնտրել... Նախ և առաջ իշխանություններն են մեղավոր, որ մինչ այսօր անհասկանալի, քաոսային, հակասական քաղաքականություն են վարում:

Ինչպե՞ս կարող են մարդիկ չհիասթափվել, երբ սկզբում մարդկանց ասում են, որ «կորոնավիրուսն անհեթեթություն է և վտանգավոր չէ», իսկ հետո արտակարգ իրավիճակ են հայտարարում: Ինչպե՞ս մարդիկ չկորցնեն հավատը իշխանությունների գործողությունների նկատմամբ, եթե, օրինակ, նախ ասվում է, որ դիմակներ կրելն իմաստ չունի, և հետո՝ մի երկու ամիս անց, նրանք ստիպում են մրդկանց կրել այդ նույն դիմակները:

Ինչպե՞ս մարդիկ չբարկանան, երբ համավարակն երկրում ամբողջ թափով է ընթանում, տնտեսությունը փլուզվում է, տնտեսության ամբողջ ոլորտներ (օրինակ՝ զբոսաշրջությունը) ոչնչանում են, իսկ իշխանությունը նորից շարունակում է զբաղվել տարօրինակ քաղաքական խնդիրներով (օրինակ՝ Սահմանադրական դատարանի հարցը)՝ երկիրը փրկելու համար բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու փոխարեն:

Ինչպե՞ս կարող են մարդիկ չհուսահատվել, երբ իշխանությունները ձևացնում են, որ իրենք պահում են ամեն ինչ հսկողության տակ, միևնույն ժամանակ ոչ համակարգված, ինքնաբուխ քայլեր են անում և դրանով իսկ ցույց տալիս, որ իրականում չգիտեն՝ ինչ անել...»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը