Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի, «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:
Նշենք, որ Բաքվում պահվող հայ գերիների թիվն անհայտ է։
