Գերիները կապ են հաստատել ընտանիքիների հետ

Գերիները կապ են հաստատել ընտանիքիների հետ

Հասարակական Ipress 2021-12-11 20:46:00 2565
dirqer-zinvor_aNZbS.jpg

Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող ու իշխանությունների կողմից հաստատված բոլոր ռազմագերիներին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԿԽՄԿ Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ 27 օր է անցել, ինչ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվել էին 32 զինծառայող, որոնցից նախ մեկը, ապա 10-ը վերադարձել էին դեկտեմբերի 4-ին։ Բաքվում գտնվողներին օրերս առաջին անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները։

«Կարող եմ հաստատել, որ դեկտեմբերին առաջին անգամ տեսակցեցինք նրանց, ում մասին հաղորդվել էր նոյեմբերի 16-ին։ Առաջին անգամ կարողացանք տեսակցել անձանց, ովքեր նոյեմբերին են գերեվարվել և չեն վերադարձել»,- ասաց տիկին Ամատունին՝ առանց հստակեցնելու, թե քանի հոգու հետ են հանդիպել։

Նրա փոխանցմամբ՝ տեսակցել են բոլոր այն գերեվարվածներին, որոնք հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բացի նոյեմբերի 16-ին գերեվարվածներից, օրերս տեսակցել են նաև 44-օրյա պատերազմում գերեվարված անձանց։

Ամատունին տեղեկացրեց, որ բոլոր անձինք այս անգամ ևս հնարավորություն են ունեցել ընտանիքների հետ կապ հաստատել թե՛ հեռախոսազանգերի, թե՛ տեսաուղերձների միջոցով, որոնք այնուհետև փոխանցվել են ընտանիքներին։

Նշենք, որ այս պահին հայտնի է, որ Բաքուն հաստատում է 44-օրյա պատերազմում Ադրբեջանում պահվող 40 զինծառայողի մասին, սակայն ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվն անցնում է ութ տասնյակը։

Նոյեմբերի 16-ին գերեվարվել էր 32 զինծառայող, նրանից 11-ը Բաքվից վերադարձան, ուստի, Բաքվում շարունակում է գտնվել նոյեմբերի 16-ին գերեվարված 21 զինծառայող։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը