Զախարովան գերիների մասին նոր տեղեկություն է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զախարովան գերիների մասին նոր տեղեկություն է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջազգային Ipress 2021-03-04 20:56:00 1827
jo_zTVeL.jpg

 iPress.amՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին:

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի հանդեպ տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տարբերությունը։ Թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում:

Այդ տարաձայնությունները հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել ուղղակիորեն հայկական և ադրբեջանական կողմերին: Վստահ եմ՝ նրանք պատրաստ կլինեն տրամադրել իրենց սեփական սպառիչ բացատրությունները։ Այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ են, 16-ն՝ ադրբեջանական»,- նշել է Զախարովան: Մարիա Զախարովան ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։

«Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ փոխանակման օպտիմալ բանաձևը հնչում է այսպես՝ «բոլորը բոլորի դիմաց»: Ենթադրում ենք, որ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել իրենց հարաբերություններում առկա ողբերգական էջերը և կենտրոնանալ դրական օրակարգի առաջխաղացման վրա, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:

Այդ հարցն արծարծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում՝ հունվարի 11-ին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը