1000 խմ գազի գինը Եվրոպայում արդեն կազմել է 2391 դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ICE բորսայի սակարկությունների տվյալներից։
TTF նիդերլանդական հաբում 1000 խմ գազի գինը կազմել է 2391,6 դոլար։ Սակարկությունների մեկնարկի պահից սկսած, գազի գինը թանկացել է 31 տոկոսով։
