Գասպարովների ընտանիքի ողբերգությունը․ մանրամասներ

Գասպարովների ընտանիքի ողբերգությունը․ մանրամասներ

Հասարակական Ipress 2020-05-29 20:57:00 1767
gb_afKh4.jpg

Դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտած Ալեքսանդրայի դերով, այս պահին բուժում է ստանում տանը։

Նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշված, բայց հիվանդությունը թեթև ընթացք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրեց կինոռեժիսոր Սամվել Գասպարովի (Վավիլովայի ամուսնու) եղբոր դուստրը՝ Իրինա Գասպարովան։

Кинорежиссер Самвел Гаспаров с женой Натальей Вавиловой

«Սկզբում Նատալյան կաթված տարավ։ Բայց հետո նրա մոտ, ինչպես և Սամվել Գասպարովի, կորոնավիրուս ախտորոշեցին։ Հիմա նա տանն է բուժվում, նրա մոտ Covid-19-ի թեթև ձևն է»,-ասաց Իրինան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Գասպարովը մահացել է կորոնավիրուսի բարդացումից, 82 տարեկան հասակում։ «Հորեղբորս թոքերը դադարեցին գործել»,-պատմեց Իրինան։

Նրա խոսքով` նախկինում Գասպարովը երբեք թոքերի հետ կապված որևէ խնդիր չէր ունեցել, բայց անցած տարի ստամոքսի վիրահատություն էր տարել, ինչը, ամենայն հավանականությամբ, թուլացրել էր նրա դիմադրողականությունը։

Գասպարովի ազգականները կարծում են, որ նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում, ուր տանում էր կնոջը՝ կաթվածի հետևանքները բուժելու համար։ Հորեղբոր հիվանդության մասին ազգականներն իմացել են մայիսի 12-ին։ Կինոռեժիսորի` Թբիլիսիում բնակվող եղբայրը՝ Էդուարդ Գասպարովը, առնելով եղբոր վարակված լինելու մասին լուրը, սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց։

«Մեկ շաբաթ հիվանդանոցում է եղել, ստենդ են տեղադրել, հիմա տանն է` բժիշկների հսկողության տակ»,-ասաց Իրինան։

Գասպարովը ծնվել է Թբիլիսիում։ Նա այնպիսի հայտնի ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Վեցերորդը», «Մոռացեք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի»։

Շատերը կարծում են, որ Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Գասպարովան կինոռեժիսորի դուստրն է, բայց Իրինան նշեց, որ իրականում Աննան նրա կրտսեր քրոջ աղջիկն է։

Սամվել Գասպարովը Նինո անունով դուստր ունի առաջին ամուսնությունից

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը