Գարնանը Արցախում հնարավոր է լարվածություն. Սեմյոն Պեգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գարնանը Արցախում հնարավոր է լարվածություն. Սեմյոն Պեգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-03-26 23:07:00 900
bh_K1oiy.jpg

Ռուս բլոգեր, War Gonzo պրոյեկտի ղեկավար Սեմյոն Պեգովը ArmDaily.am-ի հետ ասաց, որ մոտակա ժամանակներում մի նոր ու հսկայածավալ պատերազմ է սկսվելու, որի սլաքներն ուղղված են լինելու Իրանի, այնուհետև Ռուսաստանի դեմ։

Պատերազմում մեր գրանցած պարտության պատճառը մի քանի շերտերի է բաժանում ռուս բլոգերը։ Նա նշում է, որ պատճառներից մեկը նաև նախկին էլիտաների կողմից ժամանակակից բանակ չկառուցելն էր ու բերում է Իսրայելի օրինակը։ Ընդ որում, բլոգերը նշում է, որ պատերազմի ժամանակ հայկական բանակն ավելի շատ անցյալի բանակ էր, քան թե ապագայի։

Պեգովը նշում է, որ Հայաստանում հիմա ուժեղ են ԱՄՆ-ի ու «սորոսական» ֆոնդերի ազդեցությունը և շատ մարդկանց պարզապես հիմարացրել են ու այդ մարդիկ նոր են սկսել հասկանալ, թե ինչ հետևանքներ են ունեցել իրեն մասնակցությունը այս գլոբալ դավաճանականան գործողություններին։ Բլոգերը, սակայն, անուններ չի նշում, ասում է, որ չի ուզում ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։

War Gonzo-ի ղեկավարը համոզված է, որ բարձրաստիճան պաշտոնյանների մեջ բազմաթիվ մարդիկ են եղել, ովքեր հանդիսացել են թե նախկինում,թե հիմա ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալներ և իրենց հերթին համագործակցել են թե Թուրքիայի,թե Իսրայելի հետ։ Նա համոզված է, որ Արցախյան պատերազմը պլացդարմ էր՝ Իրանին ու Ռուսաստանին հարվածելու համար։

Ինչ վերաբերում է հաջորդ պատերազմին, Սեմյոն Պեգովը վստահ է, որ գարնանը Արցախում Ադրբեջանը որոշակի բախումներ կհրահրի ու տարբեր պրովոկացիաներ կդիմի։ վերջինս, սակայն, կարծումէ , որ լայնածաված ռազմական գործողություններից,թե Ադրբեջանը, թե Թուրքիան կխուսափեն։ բայց, նա ենթադրում է, որ գարնանը լարվածությունը կաճի Արցախում, իսկ Արդբեջանը կարող է լոկալ բախումների գնալ, որպեսզի լարվածությունն էլ ավելի մեծացնի։

Արցախյան պատերազմի չհրապարակված բացառիկ կադրերով ֆիլմի մասին էլ ասաց,որ Հայաստանում ու Արցախում հասարակությունը կկարողանա տեղեկանալ ու տեսնել այն, ինչ հնարավոր չէր նախկինում։

 Պեգովի հետ հարցազրույցը աղբյուրի  խումբն արեց առավոտյան 08.30-ին։ Ռուս բլոգերը շտապում էր օդանավակայան և նա խոստացավ հայաստան հաջորդ այցելության ժամանակ պատասխանել մեր բոլոր հարցերին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը