Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում է. էլ ովքե՞ր են ընդգրկվել. ՖՈՏՈ

Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում է. էլ ովքե՞ր են ընդգրկվել. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2021-05-26 18:42:00 924
nkooo_xDyIP.jpg

iPress.am «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է դրա առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

Ցուցակում երկրորդն իրավաբան Արտյոմ Գեղամյանն է, այնուհետև պատգամավորներ  Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը, պատգամավոր Սարիկ Մինասյանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանը, պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը և Ստեփան Ստեփանյանը։

«Մենք հասկանում ենք, թե ինչպիսի բարդություններ կարող են լինել այս ընտրություններում։ Ընտրությունների գնում ենք պարզ ճակատով։ Մենք հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, վարչական ռեսուրսի, բայց արդեն ապացուցել ենք , որ կարողանում ենք ձայն հավաքել առանց այդ ռեսուրսների», – ասաց նա։

Նշենք, որ Լևոն Մարտիրոսյանը հայտնի հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է։ Նա նախկինում էլ եղել է պատգամավոր, ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով։

Լևոն Մարտիրոսյան



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը