«Full Size» ընկերության պարզաբանումը՝ իրենց ընկերության շուրջ ստեղծված սկանդալային աղմուկին

«Full Size» ընկերության պարզաբանումը՝ իրենց ընկերության շուրջ ստեղծված սկանդալային աղմուկին

Հասարակական Ipress 2025-01-03 11:57:00 474
fullsize-i-parzabanumy_oxYwl.jpg

SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունվարի 2-ին, տեղեկություններ էր հրապարակել «ահազանգ քաղաքացուց» խորագրի տակ։

Քաղաքացին հայտնել էր, որ հայտնի բլոգեր «222 Lava»-ի կողմից գովազդվող «Full Size» խանութից գնված ապրանքները շուրջ մեկ ամիս չառաքելուց հետո հայտնել են, որ այդ ապրանքները չկան,այդ ճակատագրին արժանացած այլ քաղաքացիներ ևս կան։

Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում է ստացել ընկերությունից, որը ներկայացում ենք ստորև.

«Հարգելի հաճախորդներ,

Ամենայն պատասխանատվությամբ դիմում ենք Ձեզ՝ տեղեկացնելու FullSize ընկերությունում վերջին շրջանում ստեղծված ժամանակավոր դժվարությունների մասին: Այս տարիների ընթացքում մենք կառուցել ենք վստահելի հարաբերություններ մեր հաճախորդների հետ, աշխատել ենք օր ու գիշեր՝ շուկայում առաջարկելով ամենամատչելի գներով ապրանքներ: Եղել ենք մրցունակ՝ արժանանալով ձեր բարձր վստահությանը:

Ցավոք սրտի՝ ներկայումս մեր ընկերությունը հայտնվել է անկանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակում, որի հետևանքով մեր բանկային հաշիվները սառեցված են: Սա անմիջականորեն ազդել է մեր առաքման ժամանակացույցի վրա:

Ցանկանում ենք հավաստիացնել, որ

Մենք լիովին գիտակցում ենք մեր պարտավորությունները յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, 

Ակտիվորեն աշխատում ենք իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ,

Պարտավորվում ենք կատարել բոլոր պատվերները իրավիճակի կարգավորումից հետո:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը և համբերությունը: Խնդրում ենք Ձեզ ըմբռնումով մոտենալ և մի փոքր ժամանակ հատկացնել մեզ՝ իրավիճակից դուրս գալու համար: Մենք երբեք չէինք ցանկանա, որ այս ժամանակավոր դժվարությունները կստվերեին այն վստահությունը, որը մենք վաստակել ենք երկար տարիների նվիրված աշխատանքով:

Վստահեցնում ենք, որ առաջիկա օրերի ընթացքում մեր ընկերության ներկայացուցիչն անձամբ կապ կհաստատի բոլոր այն հաճախորդների հետ, որոնց նկատմամբ ունենք պարտավորություններ

Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Հարգանքով՝ FullSize ընկերություն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին զանգահարել էր Հայաստանի մարզերից մեկի բնակչուհի, ով չէր ցանկացել ներկայանալ և իր դժգոհությունն էր հայտնել ամիսներ շարունակ հայտնի բլոգեր «222 Lava» մականվամբ Էրիկ Շահբազյանի կողմից գովազդվող «Full Size» կենցաղային տեխնիկայի և էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խանութ սրահից։ 

Նա նշել էր․ «Նոյեմբերի 29-ին գնացել ենք «Full Size» և մայրիկի անունով ձևակերպել ենք ապառիկ 463 հազար դրամի չափով ու ասեցին, որ մարզեր առաքումը կանեն ու 15 օրվա ընթացքում, որից մենք իհարկե զարմացանք, բայց դե համաձայնվեցինք։ 15 օր անց ոչ մի լուր չկար առաքումից, զանգեցի իրենց խանութ, սկսեցին մուննաթ գալ, ասում են քիչ ուշ զանգեք, մենեջերի համար են տալիս, զանգահարում ենք, բա կներեք ուշացման  համար, դիմացը Ամանոր է, ծանրաբեռնված ենք աշխատում, մի փոքր նվերով կառաքենք։ Դեկտեմբերի 16-ը դարձավ դեկտեմբերի 21 ու էդ ժամանակ էլի խոսում ենք հեռախոսով, ասում են տոներից հետո։ Վերջը պայմանավորվեցինք, որ դեկտեմբերի 26-ին առաքեն ու անգամ առաջարկեցին, որ ապառիկի առաջին ամսվա վճարը իրենք մուծեն։ Եկավ 26-ը ու նորից զանգեցինք ու ահավոր մուննաթով, ահավոր կոպիտ պատասխանեցին, որ 70 հատ առաքում ունեն ու շատ վատ ձևի ասեցին գազօջախը էսօր ուղարկեն, մնացածը՝ վաղը։ Ասեցի հաստատ, բա հա։ Բերեցին գազօջախը ու եկավ ամսի 27-ը զանգում եմ անընդհատ, խոսում ու 10 անգամ խոսքի մեջ «ֆռռացնում» են, ասում, էս պահին չի լինի։ Այդպես խոսում եմ իրենց հետ ու ասում եմ գազօջախն էլ կբերեմ հետ կվերադարձնեմ ու ասում եմ ես մեքենա եմ ճարել գամ վերցնեմ իմ ապրանքը ու ասում է «քուրս, ցավդ տանեմ, էդ ապրանքը չկա»։ Առավոտյան զանգահարում եմ, չեն պատասխանում, «Full Size»-ի սպասարկման կենտրոն եմ զանգում՝ անհասանելի է չգիտեմ ինչի, զանգում են մենեջերին, ասում եմ գալիս եմ ըտեղ, ասում է չէ, ես ստեղ չեմ, ամսի 14-ից ենք աշխատում։ Ես ասում եմ ինձ պատասխան տվեք, ինչ եք անում, ասում ա, բա մենք հունվարի 14-ից ենք աշխատում։ Ես 1 ժամում հասա Մալաթիա, տեսնեմ խանութը դատարկ է, ոչ մի բան չկա ու միանգամից այնտեղ են հավաքվեցին մեծ թվով բախտակից քաղաքացիներ, որոնք նույնպես տարբեր տեղերից հասել էին իրենց ապրանքների հետևից, որոնք այդպես էլ իրենց չէր հասել։ Ես զանգեցի նորից մենեջերին։ Որոշեցինք գնանք ոստիկանություն ու պարզվեց, որ արդեն ոստիկանությունում իրենց վրա գործ կա ու բոլորիս ասեցին, որ գնանք ոստիկանություն ու բողոք ներկայացնենք։ Այդտեղ եկավ նաև տարածքի սեփականատերը, ով այդ տարածքը վարձով է տվել։ Նա էլ ասեց, որ այս ամիսների ընթացքում իրեն ոչ մի դրամ չեն տվել ու ինքն է ասել, որ խանութի ներսի մի քանի ապրանքը թողեն, որ ինքը գոնե այդկերպ փոխհատուցվի»։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»