Ֆրանսիայում բժիշկները հայտնել են կորոնավիրուսի պիկի ավարտի մասին․ Reuters

Ֆրանսիայում բժիշկները հայտնել են կորոնավիրուսի պիկի ավարտի մասին․ Reuters

Միջազգային Ipress 2020-04-11 13:10:00 3282
5e908fb415467thumb_jN7Yh.jpg

Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի շտապ օգնության ծառայությունում անհետաձգելի դեպքերի խմբի ղեկավար Մարկ Նոյզեն եղել է ֆրանսիական արևելյան քաղաքով անցած կորոնավիրուսի փոթորկի էպիկենտրոնում:

Վերջին մի քանի օրվա ընթացքում նա որոշակի փոփոխություն է նկատում՝ պնդելով, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դրական տեղաշարժ կա, գրում է Reuters-ը։

«Գնալով իրավիճակը կարգավորվում է»,- ասել է նա Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Մյուլուզում կորոնավիրուսի դեպքերի մասին։

Նրա խոսքով՝ իր թիմը վերջին օրերին ավելի քիչ կանչեր է ստանում, ինչը թույլ է տալիս անձնակազմին «մի փոքր հանգստանալ և շունչ առնել»։

Ֆրանսիայի Գրանդ Էստ երկրամասում առողջապահության ոլորտի ներկայացուցիները հայտնում են, որ վաղաժամ է խոսել ճգնաժամի ավարտի մասին, բայց կարծում են, որ համավարակի պիկն արդեն անցյալում է։

Վերջին տվյալներով Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 124,869 դեպք, որոնցից 13,197-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 623 173 դեպք, 97 236-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 366 407 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը