Ֆրանսիան աջակցում է Հայաստանին դժվարին պահին. Մակրոն

Ֆրանսիան աջակցում է Հայաստանին դժվարին պահին. Մակրոն

Միջազգային Ipress 2020-11-10 19:57:00 771
ggo_Xcb5f.jpg

Թուրքիան պետք է խուսափի սադրանքներից եւ չխանգարի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նա պետք է զսպվածություն դրսեւորի եւ չձեռնարկի գործողություններ, որոնք կխոչընդոտեն հակամարտության կողմերի միջեւ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններին»,- նշված է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ, որից քաղվածքներ են մեջբերել ֆրանսիական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մակրոնը շեշտել է, որ հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման օգտին, որը հաշվի կառներ Հայաստանի շահերը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում եւ կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին»։

Նշվում է, որ Մակրոնն իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ մտադիր է մոտ ապագայում խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, փոխանցում է EFE-ն։

Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել՝ հավելելով, որ Փարիզն «աջակցում է Հայաստանին դժվարին պահին»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը