Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել, խմբի անդամների մեծ մասը Covid-19 երբեք չի բուժել, բայց առաքելության համար 200 000 եվրո է ծախսվել․ Hraparak.am

Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել, խմբի անդամների մեծ մասը Covid-19 երբեք չի բուժել, բայց առաքելության համար 200 000 եվրո է ծախսվել․ Hraparak.am

Քաղաքական Ipress 2020-07-08 12:14:00 1134
bjishkner_20SR3.png

Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդված է հրապարակվել՝ կապված կորոնավիրուսի բուժման համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների «հումանիտար օգնության» հետ։Հոդվածը հետաքրքիր վերնագիր ունի՝ «Ճաշի մեջ ընկած մազը»․գրում է hraparak.am-ը։


Այն նվիրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ հրավիրել Հայաստան, նրանց վճարել այդ «հումանիտար օգնության» դիմաց եւ չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։

Ավելին՝ ժամանած 7 բժիշկներից 5-ը քովիդ երբեւէ չի բուժել, եւ որեւէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ Հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ սա արվել է Արսեն Թորոսյանի PR-ն ապահովելու համար։ Այցը կազմակերպվել է Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում, հոդվածում խոսք է գնում ինչ-որ անհայտ միջնորդների մասին։ Մենք պարզեցինք, որ խոսքը Նիսի հայ համայնքում հայտնի, Թուրքիայից սերած Սամսոն Օզարարատի մասին է, ով մտերիմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։

Հոդվածագիրը բացահայտել է, որ այս ամենն իրականացվել է առանց բժշկական հիմնավորման եւ առանց դիվանագիտական խողովակների ներգրավման, անգամ առանց Ֆրանսիայի կառավարությանը տեղյակ պահելու։ Եվ սա առաջացրել է Հայաստանի, Սփյուռքի եւ Ֆրանսիայի մի խումբ բժիշկների զայրույթը։ Մասնավորապես, հոդվածում ներառված է ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էգերյանի կարծիքը, որ հայ բժիշկները շատ լավ մասնագետներ են, հայ ռեանիմատոլոգները հիանալի պատրաստված են եւ ունակ են օգնություն ցուցաբերել բնակչությանը, հետեւաբար՝ արտասահմանցի ռեանիմատոլոգների օգնության կարիքն առնվազն չկար։

Բժիշկները, ովքեր իրենց երկրում փորձ չունեն Covid 19-ի դեմ պայքարում, ընտրվել են՝ առանց հաշվի առնելու նրանց CV-ները եւ առանց խորհրդակցելու Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղեւորության եւ 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին:

Մինչդեռ նման մարդասիրական առաքելությունները, սովորաբար, չեն վճարվում։ Ուստի, հոդվածագրի մոտ հարց է առաջացել՝ ո՞րն է եղել Արսեն Թորոսյանի մոտիվացիան, որ, առանց տեղյակ պահելու ֆրանսիական կառավարությանը, նման «հումանիտար օգնություն» է կազմակերպել Հայաստան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը