Ֆրանսահայ երգչուհու կատարումը հիացրեց ու հուզեց «The Voice»-ի ժյուրիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսահայ երգչուհու կատարումը հիացրեց ու հուզեց «The Voice»-ի ժյուրիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-03-14 17:35:00 576
nb_2XsPi.jpg

iPress.am-Ֆրանսիական «The Voice»-ի կույր լսումների փուլում մարտի 13-ի երեկոյան ելույթ ունեցավ ֆրանսահայ երգչուհի Անահիտ Բոյաջյանը։ Նա դուդուկի հոգեպարար հնչյունների ներքո նորովի կատարեց հայկական ժողովրդական «Հինգալա» երգը՝ որոշ տողեր երգելով ֆրանսերեն։ Այս երգը յուրօրինակ պատմություն դարձավ հենց իր՝ հայուհու մասին, որն ապրում է Ֆրանսիայում։

Կատարման ընթացքում ժյուրիի անդամները բառի բուն իմաստով շունչը պահած էին լսում Անահիտին ու միմյանց հարցնում՝ սա ի՞նչ լեզու է, գեղեցիկ է։ Երբ երգի մի հատվածում Անահիտն արտաբերեց Arménie բառը, ժյուրիի անդամները միանգամից դեմքի արտահայտությամբ ցույց տվեցին, թե պարզ է՝ որտեղից է։

Անահիտի գեղեցիկ, հուզիչ, շատ անկեղծ կատարումը ստիպեց ժյուրիի չորս անդամներին էլ շրջվել ու հոտնկայս ծափահարել։
«Դուք տակնուվրա արեցիք մեր սիրտը», «Մենք հիացած ենք», «Կատարյալ եք տիրապետում Ձեր ձայնին»․ մեկը մյուսի հետևից հիացական մեկնաբանություններն էին անում ժյուրիի անդամները։

Անահիտի կատարումից հետո երկար ժամանակ չէին լռում նաև դահլիճի ծափահարությունները։

«Երաժշտությունը սահմանները չունի։ Այս երգը յուրօրինակ կամուրջ դարձավ Հայաստանի՝ իմ արմատների ու Ֆրանսիայի՝ իմ ծննդավայրի միջև․ դա այն էր, ինչ ցանկանում էի փոխանցել»,- նշեց Անահիտը։

Անահիտը 25 տարեկան է։ Լրատվամիջոցների հետ հարցազրույցում նա պատմել է, որ երաժիշտների ընտանիքից է։ Բեմում էլ նրան նվագակցում էին եղբայրը (հարվածային գործիք) և պապիկը (դուդուկ)։

Ֆրանսիական պարբերականներից մեկի հետ զրույցում էլ աղջիկը պատմել է, որ Արցախում պատերազմն իր ընտանիքի ելույթն «ավելի ուժեղ է դարձրել»։

«Մեր մտքերը Հայաստանում էին։ Մենք ՝ հայերս, հպարտությամբ ենք երգում մեր արմատների մասին և չենք կորցնում մեր մշակույթը։ Ես կցանկանայի դիմել մոլորակի բոլոր մարդկանց, որպեսզի նրանց ասեի, որ մենք հայ ենք, դեռ կանգնած ենք, դեռ ողջ ենք, որ մենք ցանկանում ենք առաջ շարժվել բարձր պահած գլխով: Ես երբեք չեմ դադարի խոսել իմ արմատների մասին», - նշել է Անահիտը։


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը