Ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին. Սարիկ Անդրեասյան

Ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին. Սարիկ Անդրեասյան

Միջազգային Ipress 2020-11-01 18:23:00 3156
zelenski_2_cOP.png

Ռուսաստանցի հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջում դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն։

Ռեժիսորը գրել է․ «Վովա, բարև @zelenskiy_official! Այս լուսանկարները մոտ տաս տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ և ասացի, որ շատ եմ ուզում, որ խաղաս իմ ֆիլմում, և ես աներևակայելի ուրախ էի, երբ համաձայնվեցիր: Ես հիշում եմ, թե ինչպես են պրոդյուսերները տարբեր մեթոդներով փորձում իրենց մտավոր մշակութային ֆանտազիաները ներդնել իմ ֆիլմում, և դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիևում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, և դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ, թե ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը և քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպտեց մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան և ասացիր․ «քաղաքավարի եղի՛ր, նա մարդ է»։

Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում և միմյանց շնորհավորեցինք՝ երեխաների ծննդյան կապակցությամբ, և նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ:

Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի և բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես:

Իսկ երեկ՝ ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի ձեզ ասել ՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում ես այդ «աթոռներին» այն ամենը, ինչ մարդկային ու լավ է` թողնում ես անցյալում:

Ես Կալիֆոռնիայից մինչև Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես և իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա․ ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը