Հուլիսի 9-ին՝ ժամը 15։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ Կ․ Ո․ ծնված 1977 թ․)․ պայթել է ավտոմեքենայում գտնվող երկու գազի բալոն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Ո․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։31-ին։ Այրվել է բեռնատար ավտոմեքենան: