iPress.am- Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում (Վարանդա) շարունակվում է երեկ' հունիսի 30-ին բռնկված հրդեհը։
Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 օր է' փորձում է մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը, բայց անարդյունք, քանի որ հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում։