Եղծահողում հակառակորդը դիմել է սադրանքի. վաղը կլինեն բանակցություններ. ի՞նչ վիճակ է Շուշիի շրջանի 4 գյուղերում

Եղծահողում հակառակորդը դիմել է սադրանքի. վաղը կլինեն բանակցություններ. ի՞նչ վիճակ է Շուշիի շրջանի 4 գյուղերում

Հասարակական Ipress 2020-12-16 21:35:00 1305
nnnyl_jSHZH.jpg

Շուշիի շրջանի Եղծահող գյուղում հակառակորդը երեկ դեկտեմբերի 16-ին, դիմել է սադրանքի. պահանջել՝ այսօր՝ մինչեւ ժամը 12։00-ը լքել տարածքը։

Այս մասին NEWS.am-ին պատմեց գյուղի բնակիչներից Ժիրայր Թաիրյանը։

«Իրենց դիրքերից հայտարարել էին, որ մինչեւ ժամը 12։00-ն լքենք տարածքը, դրան ի պատասխան՝ մեր զորքն ավելի ուժեղացրեց դիրքերը։ Այսօր ռուս խաղաղապահները եկան, այնտեղ բանակցություններ պետք է տեղի ունենային, սակայն հակառակորդի հրամանատարությունն այնտեղ չի։ Մնացել է վաղվան բանակցելը»,- նշեց նա։

Գյուղի բնակիչը նշեց, որ այսօր հանգիստ վիճակ է. հակառակորդն իր դիրքերում է։

NEWS.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ ռուս խաղաղապահներն այսօր եկել են իրենց գյուղ, վերահսկում են ճանապարհը։

«Մեզ մոտ նորմալ վիճակ է։ Հակառակորդն իր դիքերում է դիրքավորված, մերոնք էլ մեր դիրքերում՝ ռուս խաղաղապհների ներկայությամբ»,- ասաց գյուղապետը։

Աղբյուրը զրուցեց նաեւ Շուշիի շրջանի Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանի հետ։

Նա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկու կողմի զորքերն էլ գյուղի տարածքից հանելու. «Եվ հայկական զորքը պիտի հանեն եւ ադրբեջանական զորքը, որպեսզի մնան միայն ռուս խաղաղապահները»։

Համայնքապետի խոսքով՝ եթե ադրբեջանական զորքը հետ գնա, ապա հեռավորությունը գյուղից կլինի մոտավորապես 5 կիլոմետր։

Նա հայտնեց նաեւ, որ Մեծ Շեն համայնքը նույնպես դուրս է եկել ադրբեջանական շրջափակումից։

Նշենք, որ Հին Շենի գյուղապետը հայտնել էր, որ ադրբեջանցիները տեւական ժամանակ է, ինչ փակել էին Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը դեկտեմբերի 13-ին, հայտնել էր, որ ադրբեջանական  ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը