Եվրոպայի երկրների հայ համայնքում ունենք մահվան 4 դեպք

Եվրոպայի երկրների հայ համայնքում ունենք մահվան 4 դեպք

Միջազգային Ipress 2020-04-27 22:03:00 318
bss_ssvbq.jpg

Ապրիլի 27-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին, որի ընթացքում ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հյուսիսային Եվրոպայի երկրներում տիրող իրավիճակը, համավարակի դեմ պայքարի վերջիններիս փորձը, ՀՀ քաղաքացիների առջեւ ծառացած խնդիրները եւ դրանց հասցեագրմանն ուղղված դեսպանության ջանքերը։

Անդրադառնալով Հյուսիսային Եվրոպայի երկրների հայ համայնքի ներկայացուցիչներին եւ այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ Ալեքսանդր Արզումանյանը նշել է. «Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կառույցների, թեմերի հետ։ Չեմ կարող ասել, թե սպառիչ տեղեկատվություն ունենք, բայց այս պահին հայ համայնքում ունենք մահացածության 4 դեպք, 5-6 հոգի բուժվել է Շվեդիայում, բուժվածների 2-3 դեպք ունենք Դանիայում, 2 դեպք՝ Նորվեգիայում եւ մի քանի դեպք Ֆինլանդիայում։ ՀՀ քաղաքացիների շրջանում այս պահին մահացածության դեպքեր չկան, բայց կան քաղաքացիներ, որոնք այս կամ այն ծանրությամբ վարակը հաղթահարել են»։

Դեսպան Արզումանյանը նշեց, որ տարածաշրջանում գտնվող շատ քաղաքացիներ ունեն վիզայի վավերականության ժամկետի խնդիր, սակայն բոլոր 5 երկրներում իշխանությունները պատրաստակամ են միջոցառումներ չձեռնարկել եւ եթե արձանագրված է, որ չվերթների բացակայության պատճառով մարդիկ չեն կարող վերադառնալ, ապա որեւէ խախտում չի արձանագրվում։

Նա մասնավորապես տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի վերադառնալու ցանկություն ունի եւ դեսպանությունը փորձում է գտնել հարմար չվերթներ։ Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում կան ուսանողներ, որոնց ուսման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին եւ որոնց թե՛ ուսման, թե՛ կեցության համար վճարվել է մինչեւ հունիս ամիս։ Եթե այդ ընթացքում չհասցնեն վերադառնալ, ապա անհրաժեշտ կլինի լուծել մեր քաղաքացիների կեցության, մուտքի արտոնագրի վավերականության ժամկետի եւ այլ հարցեր, ինչը մենք պատրաստվում ենք անել համայնքային ներուժի միրոցով, եւ հույս ունենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել այդ բոլոր այդ խնդիրները»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը