ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ. «Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարն ուղիղ եթերում թմրանյութ է օգտագործել (լուսանկարներ, տեսանյութ)

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ. «Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարն ուղիղ եթերում թմրանյութ է օգտագործել (լուսանկարներ, տեսանյութ)

Միջազգային Ipress 2021-05-24 19:46:00 1206
nbp_fD1fk.jpg

iPress.am -«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը կիրակի հայտարարել է, որ մրցույթի հաղթող Maneskin ռոք խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել, գրում է Deadline-ը։

Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է՝ ինչպես է «կանաչ սենյակում» նստած Դամիանո Դեյվիդը գլուխը մի պահ իջեցնում սեղանի վրա, ինչը հանգեցրել է այն ենթադրությանը, որ վերջինս թմրանյութ է ընդունում։

«Մենք տեղյակ ենք «կանաչ սենյակում» «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող խմբի մասնակցությամբ տեսահոլովակի շուրջ շահարկումների մասին», - հայտարարել են կազմակերպիչները:

Եվրոպական հեռարձակողների միությունը հավելել է, որ խումբը «վճռականորեն հերքել է» թմրանյութերի օգտագործման մեղադրանքները, և որ Դեյվիդը Իտալիա ժամանելուց անմիջապես հետո թմրանյութերի կամավոր թեստ կհանձնի։ Նշվում է նաև, որ «կանաչ սենյակում» գտնվողները պնդել են, թե իտալական պատվիրակության սեղանին բաժակ է կոտրվել և երգիչը փորձել է հեռացնել ապակու բեկորները։

Երգիչը շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է թմրանյութեր օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները։

«Ռեգին (խմբի կիթառահար Թոմաս Ռագի- խմբ․) կոտրել էր բաժակը։ Ես թմրանյութեր չեմ օգտագործում։ Խնդրում եմ, վերջ տվեք այդ խոսակցություններին։ Ոչ մի կոկաին, չկա նման բան», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Իտալիան ներկայացնող Maneskin ռոք խումբը Zitti e Buoni երգի կատարմամբ հավաքել է 524 միավոր՝ դառնալով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթողը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին՝ 499 միավորով, երրորդը Շվեյցարիան է՝ 432 միավորով:

Eurovision Winners Maneskin Investigated For Drug Use In Green Room –  DeadlineMåneskin Wins 2021 Eurovision Song Contest

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը