Եթե ինչ-որ հրաշքով այս ընտրություններում հաղթի ինչ-որ հականիկոլական ուժ, ես կհամարեմ, որ իմ առաքելությունն ավարտված է և կհեռանամ Հայաստանի քաղաքականությունից. Միքայել Մինասյան

Եթե ինչ-որ հրաշքով այս ընտրություններում հաղթի ինչ-որ հականիկոլական ուժ, ես կհամարեմ, որ իմ առաքելությունն ավարտված է և կհեռանամ Հայաստանի քաղաքականությունից. Միքայել Մինասյան

Հասարակական Ipress 2021-04-30 19:34:00 249
bdhp_e7SQk.jpg

iPress.am Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով esse.am թելեգրամյան ալիքում կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադառնում է Մինասյանի հայտարարությանն առ այն, որ չի մասնակցելու ընտրություններին:

Գրառումը՝ ստորև.

«Նիկոլին վճարում էին և վճարում են բոլորը. գործարարներն ու կուսակցությունները, որոնք անցել են նրա կողմը 2018 թվականին, ավարը բերել են խմբագրություն, և այժմ դրանք բեռնաթափում են տարբեր հիմնադրամներում: Հեղափոխությունից հետո ես դադարել եմ վճարել նրան, իսկ մյուսները չեն դադարել: Իսկ ոմանք սկսել են:

Ես անկասկած անցել եմ, անցնում եմ և կշարունակեմ ընթանալ ուղղման ճանապարհով՝ ուղղելով իմ և մեկ ուրիշի թույլ տված սխալները: Սխալներ, որոնց մասին ես անգամ չգիտեի, սխալներ, որոնք գոյություն ունեն հասարակական ֆանտազիաների մեջ:

Բայց ահա այն, ինչ ես կցանկանայի ուղղակիորեն և պատասխանատու կերպով հայտարարել.

1.Ընտրական գործընթացների մասնակիցներից որևէ մեկի հետ պայմանավորվածություններ չունեմ:

2.Եթե ինչ-որ հրաշքով այս ընտրություններում հաղթի ինչ-որ հականիկոլական ուժ, ես կհամարեմ, որ իմ առաքելությունն ավարտված է և կհեռանամ Հայաստանի քաղաքականությունից և Հայաստանի հասարակական բեմից: Դուխով գլխարկով մարդիկ, որոնք պարում են հեղափոխության համար`սեփական ծոծրակին խփելու փոխարեն, սկսել են ամեն ինչում մեղադրել ինձ, Սերժ Սարգսյանին, Opus Dei-ին կամ Պուշկինին, որը սովորաբար ամեն ինչի մեղավորն է: Ինձ համար կարևոր է գործով ապացուցել, որ նրանք սխալ են:

3. Ես ունեմ միայն մեկ պարտականություն, որը ես հրապարակավ բարձրաձայնել եմ. Ես կօգնեմ բոլոր նրանց, որոնք Նիկոլին թշնամի են համարում՝ անկախ նրանց նկատմամբ իմ վերաբերմունքից, կամ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը