Եթե պետք է, իշխանությունները կհեռանան, սակայն հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Ավինյան

Եթե պետք է, իշխանությունները կհեռանան, սակայն հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Ավինյան

Հասարակական Ipress 2020-11-10 23:06:00 2964
ewe_td0RO.jpg

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն  Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ, սակայն ընդգծեց` եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն:

«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական  խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է: Այսինքն՝ մեր ներքաղաքական պրոցեսները՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող»,- ասաց Ավինյանը:

Հարցին, թե հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. «Ես նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը