iPress.am- ՀԱՊԿ-ի՝ Սյունիքում 300 ադրբեջանցիների ներխուժմանը չարձագանքելուն Տարասովի պատասխանեց․ «Եթե 300 ոչխար որոշի անցնել ձեր սահմանը, դուք նորից ՀԱՊԿ-ի՞ն եք դիմելու, նորից Պուտինի՞ն եք զանգելու»։
Բայց չէ՞ որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հենց այն մասին է, որ եթե ոչ 300 ոչխար, այլ 300 ադրբեջանցի ներխուժում են պայմանագրի անդամ երկրի ինքնիշխան տարածք, ապա ՀԱՊԿ անդամ երկրները դա դիտարկում են որպես ընդհանուր ագրեսիա։ Սա այլեւս Արցախ չէ, Հայաստան է։
Տարասովի մեկնաբանությունն այլ է․ «ՀԱՊԿ պայմանագրի էությունն այն է, որ ձեր զորքերը կանգնում են ձեր ազգային սահմանների երկայնքով եւ պաշտպանում են ձեր երկիրը։ Չեք ուզում, կարող եք անդամակցել ՆԱՏՕ-ին»։
