Եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր. Նարեկ Սարգսյան

Եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր. Նարեկ Սարգսյան

Հասարակական Ipress 2021-02-13 22:34:00 1389
nrp_wId__.jpg

Ջութակահար Նարեկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել

Այսօր թշնամին ավարտեց իր զորավարժությունները... Կարսի կողմից... թշնամին... ու ցնցեց Երևանը: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի:

Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավարժություն արեց - արդյունքում՝ երկրաշարժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հարձակվել՝ արդյունքում երկրաշարժ Շորժայում: 1988 -ի երկրաշարժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր...

Հետաքրքիր է՝ մի երկու տարի առաջվա Վանի երկրաշարժը (զոհերով, ավերածություններով) ու՞մ պատճառով էր:

Էս հիվանդագին մտքերի լոգիկան հետևյալն է. Եթե բնական աղետ է Հայաստանում՝ մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնական աղետ է Թուրքիայում՝ աստված պատժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են:

Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրաշարժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից...

...

Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրաշարժից է քանդվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները: Քանաքեռ գյուղում միայն հազարից ավելի զոհ է եղել: Եթե այսօր այդ երկրաշարժը կրկնվի՝ Երևանից բան չի մնալու: Շենքերի մեծ մասը փլվելու են. Ունենալու ենք 300.000-ից ավելի զոհ, միլիոնից ավելի անտուն մարդ:

Ուրեմն պիտի պատրաստվել՝ նոր կառուցվող շենքերի սեյսմիկ պահանջները խստացնել, հին շենքերի սեյսմիկ վիճակը՝ բարելավել: Դա ավելի թանկ է, քան Հայաստանի մեկ տարվա բյուջեն: Դա տասնյակ միլիարդներ արժեցող ծրագիր է: Բայց եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր: Այդ գործը հնարավոր է անել 10-20 կամ 30 տարվա ընթացքում: Էդքան ժամանակ հավանաբար ունենք: Պիտի դիմել միջազգային գործընկերներին և աջակցություն խնդրել: Անհնար է, որ չօգնեն: Եթե չանենք, հաստատ թուրքերը մեղավոր չեն լինելու

May be an image of տեքստ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը