Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, որ այդ գումարը վճարենք. Լևոն Քոչարյան

Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, որ այդ գումարը վճարենք. Լևոն Քոչարյան

Հասարակական Ipress 2020-06-19 14:42:00 1725
690249_ZYYgN.jpg

Hraparak.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնակցությամբ երեկ 2 մլրդ դրամի դիմաց որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ հիմա Քոչարյանի ընտանիքը զբաղված է այդ գումարը հայթայթելով։

Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով գրավի չափին, ասաց․ «Իհարկե գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։

-Իսկ հիմա որտե՞ղ է գտնվում Ձեր հայրը։

-Հիվանդանոցում է դեռ, նույն կարգավիճակով, քանի դեռ գրավի գումարը մուտք չի արվել համապատասխան հաշվեհամարին։

-Պարոն Քոչարյան, Ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է։

-Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաև մեզ համար։ Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։ Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում։

-Հայաստանի՞ց են այդ մարդիկ։

-Ոչ միայն։

-Այսինքն՝ դուք, ձեր ընտանիքը, փաստորեն, կանխիկ 2 մլրդ դրամ չունի՞ այս պահին, թե՞ ունի, պարզապես կալանքի տակ են հաշիվները, ինչպես հայտարարել էր Ձեր հայրը։

-Ոչ, եթե կանխիկ ունենայինք, իհարկե, մենք էդ գումարի հարցը կլուծեինք։

-Իսկ, եթե ձեր հաշիվները կալանքի տակ չլինեին, էլի՞ դուք չէիք կարողանա մուծել այս գրավը։

-Հիմա, գիտե՞ք, կդժվարանամ ասել, բայց շատ ավելի հեշտ կլիներ, իհարկե։ Գիտեք, հայրս քանի անգամ ասել է, որ տասը տարի աշխատում է ինչպիսի ընկերությունում Ռուսաստանում, և իր հաշվի վրա, հիմա, կա ինչ-որ գումար։

Շարունակությունը՝ վաղը, «Հրապարակ» օրաթերթի հերթական համարում։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն