Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, նա ո՞նց կարող էր իր քաշով 45 կմ քայլել. Ռուբեն Հայրապետյան

Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, նա ո՞նց կարող էր իր քաշով 45 կմ քայլել. Ռուբեն Հայրապետյան

Քաղաքական Ipress 2021-03-20 11:03:00 2205
ruben-mkhitaryan_PGuGW.jpg

iPress.am-Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության հետ հարաբերությունները սրվեցին, երբ մերժեց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին ֆինանսական աջակցություն տրամադրել։

Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակում որոշումներ կայացնելու ժամանակ կանանց ներգրավվածությանը, ապա Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դա պարտության պատճառներից մեկն է.«Թող Լևոն Մնացականյանը լիներ ՊԲ հրամանատար, տեսնեմ, թե որևէ մեկը մուտք կգործեր շտաբ»։

Հարցին, թե պարտությունը պլանավորած էր, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դեռ 2018֊ին, երբ այս մարդն եկավ իշխանության, ես բոլորին ասել եմ` սա եկել է Ղարաբաղը տալու, ոչ ոք չէր հավատում, դա եղել է իշխանափոխություն Ղարաբաղի դեմ։ Ղարաբաղը մեր ազգային արժանապատվությունն էր, մեր հայրենիքն էր, տեսեք, թե մեր սահմաններն ուր եկան։ Այս մարդիկ մեր վերջին 800 տարվա հաղթանակը տվեցին»։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե Արցախյան ազատամարտից կարևոր էր 2018֊ի իշխանափոխությունը, Ռուբեն Հայրապետյանը նախ ասաց, թե ինչու են հիշեցնում Սասուն Միքայելյանին և շարունակեց.«Սասուն Միքայելյանին դարձրել եք ռեմբո, նա Սասուն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին... հերթական դավաճանն է էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել, ոնց չեք ամաչում։ Մեկ այլ բան ասեմ, ոնց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է` արցախյան շարժումից ավելի կարևոր էր այս «հեղափոխությունը»։

Դիտարկմանը, թե կասկածի տակ է դրվում պատերազմին նրա մասնակցությունը, Հայրապետյանն ասաց, որ համեմատեք, թե ապիիլայն պատերազմին, երբ ամիս երկուսին սկսվեց, երբ էր Արցախ հասել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, և այս պատերազմին երբ Արցախ հասավ Սասուն Միքայելյանը. «Մինչև հիմա չի հասել»։

Հարցին, թե չի՞ կռվել, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, ամբողջը գիտենք։ 45 կմ Սասուն Միքայելյանն այդ քաշով 45 օրում չէր կարող հասնել։ Սուտ «կաստիլո» ... ես էլ կարող եմ Մոսկվայում գետափին «կաստիլով» քայլել, նկարեմ, ասեմ` ես էլ եմ կռվին մասնակցել։ Սասուն Միքայելյանն այդ քաշով կարո՞ղ է 45 կմ քայլել։ Ուզում է ասել` փախել ենք»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ Հայրապետյանն ասաց, որ բոլոր գեներալները գիտեն, թե ով է նա. «Անմեղսունակ Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանն էր ասում, որ Նորատ Տեր֊ Գրիգորյանի ընտանիքի ուղարկած փողը կերել է Վաղարշակ Հարությունյանը։ Բոլոր գեներալները գիտեն, թե ինչ կարգի խեղկատակ է, նա ոնց է բանակ ղեկավարելու»։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել