Ես ռուսներին ասել եմ՝ որոշող կողմ չես այստեղ, դու ով ես, որ մեր հողի վրա ասես։ Խաղաղարար ես՝ խաղաղարարությամբ զբաղվիր

Ես ռուսներին ասել եմ՝ որոշող կողմ չես այստեղ, դու ով ես, որ մեր հողի վրա ասես։ Խաղաղարար ես՝ խաղաղարարությամբ զբաղվիր

Քաղաքական Ipress 2021-04-23 22:51:00 1266
mitt_wpczJ.jpg

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը

Պարոն Չավուշյան, տեղեկություն կա, որ Մարտունի քաղաքից Նժդեհի արձանը մինչև մայիսի 9-ը պետք է հանվի։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս խնդրին։

Երբ այս խնդիրը եղավ, մենք որոշեցինք որևէ բարերարի միջոցով Նժդեհի մեծ արձան կառուցել Աղավնոյում։ Քանի որ մեր դպրոցը Գարեգին Նժդեհի անվան է, որոշեցինք արձան էլ ունենալ։ Բայց այս փուլում մտածեցինք, որ առկա ֆինանսավորման շրջանակներում ավելի հրատապ է գյուղում ապաստարաններ կառուցելը։ Երևի առաջիկա օրերին կսկսենք ապաստարանների կառուցումը, այնուհետև Նժդեհի արձանի հարցը կլուծենք։ Մենք ուզում ենք դա անել, բայց քանի որ դեռ ֆինանսավորումը չկա, հետաձգում ենք մի փոքր։ Ինչքան մեզ հալածում են, մենք այնքան ուժեղանում ու ակտիվանում ենք։

Տեղեկություն կա, որ ռուսական կողմն է շահագրգռված, որ արձանը հանվի Մարտունիից։

Ռուսները նման հարցերում չպետք է քաղաքական կողմ բռնեն։ Ես իրենց ասել եմ՝ որոշող կողմ չես այստեղ, արձանը քեզ ինչո՞վ է խանգարում, դու ով ես, որ մեր հողի վրա ասես։ Խաղաղարար ես, խաղաղարարությամբ զբաղվիր։ Երբ եկան ու ինձ ասացին՝ դրոշը պիտի հանես, ես ասացի՝ Սիրիայում ու Լիբանանում ծածանվել է մեր եռագույնը, հիմա եկել ես ինձ ասում ես, դու չպետք է ինձ ասես, հայը պիտի ասի։ Ինձ ոչինչ չեն կարող ասել, ես արձանը կդնեմ, իրենք թող մտածեն։

Ինչո՞ւ է Նժդեհի արձանն իրենց վախեցնում։

Այդ գաղափարից են վախենում, ճշտից։ Նժդեհն ասել է՝ եթե բանակ չես կառուցում, պետք է կառուցես գերեզմաններ։ Եթե մեկ հայ էլ մնա, էլի իրենց խանգարում է, էլի վախենում են։ Ես իրենց Հրանտ Դինքի օրինակը բերեցի, ասացի՝ երբ խփեցին Հրանտ Դինքին, ծնվեց միլիոն ու մեկ Հրանտ Դինք։ Դուք հիմա նման քայլ կարող եք անել, բայց հետոյի մասին մտածո՞ւմ եք։ Մենք ապրելու իրավունք ունենք, կառուցողական ենք, չենք էլ ուզում ժամանակ կորցնել, պետք է լինենք գործնական։

Միայն արձանով չեն որոշվում հարցերը, բայց դա մեր արձանն է։ Իրենք էլի փորձելու են նման բաներ անել, եթե հայ ժողովուրդը մի քիչ էլ մեղմ վերաբերվի, Աթաթուրքի արձանը պիտի դնեն Երևաններում։ Նպատակն է՝ քեզ հաշտեցնել այս մտքի հետ։ Սա է, 500 տարի ճորտ պետք է ապրես, իրենց նպատակն այդ է։ Հողն անցնի իրենց, սերունդներն անցնեն իրենց։ Բայց մենք չենք ուզում։ Քանի որ հայի գենը չի փոխվել, շատ արագ վերականգնողական աշխատանք է լինելու։ Մենք այս պատերազմում չենք զոհվել, սպանվել ենք, դա փաստ է, իմ ասելով չէ։ Հիմա երևի ժամանակը չէ, բայց կգա դրա ժամանակը։

Արցախի համայնքների ուղղությամբ վերջին օրերին ադրբեջանական կողմը կրակ է բացել։ Փաստորեն, չնայած եռակողմ համաձայնությանը, հրադադարը խախտվում է հակառակորդի կողմից, իսկ ռուսական կողմը չի ապահովում, որ հրադադարը պահպանվի։ Ինչո՞ւ է այս իրավիճակը։

Իրավունքը ուժն է, հիմա իրենք երևի վայելում են այդ ուժը։ Բայց, կարծում եմ, երկար չի տևելու։ Նպատակը հայաթափումն է։ Այս ամենը հայությանը բնաջնջելն էր, ոչ միայն հայաթափում։ Հայը այսօր գաղթական ապրում է, արդեն հայերի միջև ստեղծվեցին փշալարեր՝ ղարաբաղցի-հայաստանցի։ Դրանք ծրագրված բաներ են, որ չպետք է լինեին։ Ինչ-որ մարդիկ աշխատում են դրա վրա, որ ակտիվացնեն, որ պառակտեն հայերին։

Մենք չպետք է շտապենք որոշումներ կայացնելուց, քանի դեռ ռուսն ասաց՝ սա ադրբեջանական տարածք է։ Ես ասացի՝ ոչ եղել է, ոչ էլ լինելու է։ Իրենք գրանցում են մեր ասածները, բայց մենք ասում ենք։ Մեր խաղը չի պրծել, հայն ունի ասելիք։ Ով ուզում է մեռած լինել, նրան էլ ենք հասկանում, ասում ենք՝ գնա ողջ-ողջ մեռիր, մենք չենք ուզում մեռածի պես ապրել։ Մեզ համար չէ, որ ընտրում ենք այդ ճամփան, գալիք սերնդի համար է։

Հայկական կողմը պետք է վճռական լինի հրադադարի պահպանման պահանջի հարցում, հասկանալի է, որ ապտակից դեռ չենք զարթնել, բայց պետք է զարթնենք։ Մենք պետք է վճռական լինենք, ունենք Սփյուռք, ունենք հայություն, ումի՞ց ենք վախենում, ինչի՞ց ենք վախենում։ Ամբողջ կյանքում մեզանից շան պես վախեցել են, հիմա ի՞նչ եղավ մեզ։ 1990-ական թվականներին չենք ունեցել հզոր բանակ, ունեցել ենք կամք և այդ սովորական որսորդական հարցաններով ազատագրեցինք մեր հողերը։ Մենք հիմա ի՞նչ ենք տալու մեր երեխեքին, ո՞ւմ վրա գցենք պարտությունը, բոլորն են մեղավոր, ես էլ եմ մեղավոր։ Ես ինձ մեղավոր եմ զգում, դրա համար գիշեր-ցերեկ աշխատում եմ, որ պատմելու բան ունենամ երեխուս։ Ես գիտեմ՝ մեկ է, հայը զարթնելու է, մեկ է, ունի անելիք ու ասելիք։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն