Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին

Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին

Քաղաքական Ipress 2021-04-20 20:16:00 2145
jnn_EJfV4.jpg

iPress.amԿապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մամուլից է տեղեկացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Սյունիքի մարզ։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի ուզում տեսնել Փաշինյանին։

«Մեզ մոտ իրավիճակն այնպես արագ է զարգանում տարբեր հարցերի շուրջ, այդ միջանցքի հարցը այնքան է անհանգստացնում, խոսակցություններն այդ առումով բավականին լրջանում են»,– ասաց Կապանի քաղաքապետը՝  պատասխանելով հարցին՝ եթե առաջարկ լինի վարչապետի հետ հանդիպելու, կհամաձայնի՞ մասնակցել դրան։ 

Մեր ճշտող հարցին, թե խոսքը Մեղրիի միջանցքի մասի՞ն է, Կապանի քաղաքապետն արձագանքեց.

«Գիտեք, մենք ասում ենք՝ Մեղրիի միջանցք, մեր թշնամին ասում է՝ Զանգեզուրի միջանցք, հիմա հարցեր կան՝ Մեղրիի միջա՞նցք է, թե՞ այդ միջանցքը վերաբերվում է Կապանին, Քաջարանին, Գորիսին, այդ ինչի՞ն է վերաբերվում, հասկանո՞ւմ եք, բազմաբովանդակ հարցեր կան եւ շատ հնարավոր է, որ համայնքի կամ տարածաշրջանային շահից ելնելով հանդիպումներ էլ լինեն տարբեր մարդկանց հետ։ Չեմ ուզում միանգամից կտրուկ բաներ ասել, ես իմ վերաբերմունքը վաղուց եմ ցույց տվել այդ անձի նկատմամբ»,– ասաց Կապանի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանում  շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջեւանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն՝ ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց»։ 

«Այդ արտահայտություններն ինձ դուր չեն գալիս, մտահոգիչ ու անհասկանալի է՝ այդ մարդը հիմա նախադրյալնե՞ր է ստեղծում, թե՞ մեր թշնամու պահանջներին կամ այդ պայմանների համար ինչ–որ բաներ է կառուցում իր խոսքով»,– նկատեց  Կապանի քաղաքապետը։

Ի դեպ, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով այսօր՝ ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։ Ի թիվս այլ ազատումների եւ նշանակումների, ոստիկանապետի  հրամանով՝ ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Կապանի քաղաքապետի համար զարմանալի են եղել այս փոփոխությունները։

«Ես անձամբ ճանաչում եմ մարզային վարչության պետին, ճանաչել եմ գործնականում, իր ծառայության շրջանակում եւ կարող եմ ասել, որ նա պարկեշտ ծառայող էր, հայրենիքին նվիրված ոստիկան։ Զարմանում եմ, որ մարդկանց  այդքան հեշտ փոխում են, պատճառներն ինձ համար անհայտ են, իսկ նոր նշանակվածին չեմ ճանաչում»,– ընդգծեց Գեւորգ Փարսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Ուշագրավ է, որ պատերազմից հետո՝  նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Փաշինյանի այցը Սյունիքի մարզ տապալվել էր։ Նա Սիսիանից առաջ չէր շարժվել, քանի որ սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել