Ես դա իմ կյանքում հաստատ չեմ մոռանա , 7 հոգով անցկացված թաղում էր. Համաճարակաբան

Ես դա իմ կյանքում հաստատ չեմ մոռանա , 7 հոգով անցկացված թաղում էր. Համաճարակաբան

Հասարակական Ipress 2020-05-29 23:07:00 1863
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kpp_ZR45Z.jpg

«Կորոնավիրուսով վարակված մարդիկ ամենից շատ ունենում են հոգեբանական աջակցության կարիք, խուճապի մեջ են ընկնում, անընդհատ ուզում են հետդ զրուցել, հիմնականում բոլորը իրենց կյանքից էին պատմում, շատ մարդկանց պատմություններ իմացա։ Եթե սենյակում մենակ են, ուզում են ամբողջ օրը իրենց հետ լինես, եղել է, երբ 2 ժամ նստել եմ հիվանդներից մեկի մոտ, որովհետև շատ վատ վիճակի մեջ էր: Դեռ այն ժամանակ, երբ չվերթերը չէին հետաձգվել մի տղամարդ, Ֆրանսիայից եկել էր հոր թաղմանը մասնակցելու, նրան մեկուսացրել էին, քանի որ արտերկրից էր եկել, ու չէին թողել թաղմանը մասնակցել, սենյակում նստած` հեկեկում էր, ես էլ մենակ թողնել չէի կարող, գիտե՞ք, էնքան դժվար է էդ պահին ինչ-որ մեկին հոգեբանական աջակցություն ցույց տալ, երբ դու ինքդ ունես աջակցության կարիք: Երբ նեղվում էի, բացում ընտանիքիս անդամների, երեխաներիս նկարներն էի նայում, իրենք ուժ էին տալիս ինձ»,- պատմում է Նաիրա Զիրոյանը: Նա մարտի 17–ից ներգրավվել է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման աշխատանքներում։

«Ես սովորում եմ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության բաժնի օրդինատուրայում, մինչ օրդինատուրա ընդունվելն էլ արդեն աշխատանքի փորձ ունեի, աշխատել եմ որպես համաճարակաբան, երբ զանգ ստացա նախարարությունից, երկար չեմ մտածել, 20 րոպե է տևել պատրաստվել ու տնից դուրս գալս։ Երեխաներիս գրկել, հաջող եմ արել ու դուրս եկել, բայց այդ ժամանակ դեռ չէի պատկերացնում, թե ուր եմ գնում»,- պատմում է Նաիրան։

Նաիրան ապրում է Արարատի մարզի Եղեգնավան համայնքում։ Երբ հարևանները, գյուղի բնակիչներն իմացել են, որ գնացել է «Գոլդեն փելես» հյուրանոց, մտածել են, որ վարակվել է։

«Գյուղում մերոնց տեսնելիս հիմնականում հարցնում էին` ո՞նց ա Նառան, ճիշտ ա՞, որ կոռոնա ա, բա ձեր ընտանիքին խի՞ չեն մեկուսացրել, մինչև հիմա մարդիկ կան, որ մտածում են վարակված եմ, կամ բուժվում եմ»,- ասում է Նաիրա։

Մարտի 17-30-ը եղել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որը ծառայում էր որպես մեկուսարան, հետո 1 օրով տուն է վերադարձել` ընտանիքի անդամներին տեսնելու, որից հետո ապրիլի 2-ից մայիսի 24-ը նորից է գնացել, այս անգամ արդեն Երեւանի «Ավիատրանս» հյուրանոց։ Արդեն մի քանի օր է` տանն է, բայց հունիսի 1-ից նորից պատրաստվում է գնալ։ Խնդրել է երեխաների հետ լինելու, հանգստանալու համար մի քանի օր տանը մնալ։ Նաիրան 5 տարեկան աղջիկ ու 3 տարեկան տղա ունի: Նրա համար ամենից դժվարը երեխաներից հեռու լինելն է։

«Երբ հետ եկա տուն, ինձ ասեց` մամ նենց կուզեի, որ դու վարսավիր լինեիր, ոչ թե բժիշկ, գոնե հիմա տանը, մեր հետ կլինեիր: Երբ տան անդամներին ասեցի, որ գնալու եմ, ոչ ոք չառարկեց, ամուսինս էլ ընդունեց որոշումս, ասեց` դե, դա քո աշխատանքն է, բայց տղաս, շատ էր կարոտում: Մի անգամ եկան ինձ տեսնելու, դուրս էի եկել, իրարից հեռու կանգնել էինք, գիտեին, որ ինձ մոտ գալ չի կարելի, հետո, որ տուն գնացին, ամուսինս զանգեց երեկոյան, ասեց մինչև հիմա տղաս ոչ ոքի հետ չի խոսել, հաց չի կերել»,- պատմում է Նաիրան։

Եղել են դեպքեր, երբ հիվանդները իրենց երեխաներին էլ են բերել մեկուսարան, քանի որ տանը երեխաներին պահող չունեն։

«Երեխաներին իրենց հետ էին բերում, հետո, բնականաբար, ծնողից վարակվում էին ու ավելի երկար էին մնում մեկուսարանում, կամ երբ երեխան էր վարակված լինում ու ստիպված ծնողին էլ էինք մեկուսացնում: Հղիներ ենք ունեցել, որ շատ թեթև են տարել կորոնավիրուսը, եղել են հղիության 7-րդ, 8-րդ ամսում, բարեբախտաբար, բացասական արդյունքով տուն են վերադարձել։ Էդքան տարբեր տեսակի մարդիկ մի տեղում, ու բոլորի պատասխանատուն դու ես։ Մի ընտանիք կար, բոլորին մեկուսացրել էին, ու նրանք պահանջում էին, որ իրենց կատվին էլ բերեն։ Տանը մարդ չկար, ու կատուն էլ կարող էր սատկել, ասում էին կատվին բերեք ու թեստավորեք։ Բացատրեցինք, որ չենք կարող, հնարավոր չի, ստիպված նրանց տունն ախտահանեցին, նրանց բարեկամներից մեկին խնդրեցինք, գնացին կատվին վերցրին ու պահեցին, մինչև նրանք դուրս կգրվեին»,- պատմում է Նաիրան։

Ասում է՝ ուղեկցվող հիվանդություններ ունենալն ու տարեց լինելը դեռ չի նշանակում, որ հիվանդությունը պետք է վատ ավարտ ունենա։ Շատ են ունեցել տարեցներ, որոնք ապաքինվել են։ Եղել են ուղեկցող ծանր հիվանդություններ ունեցողներ, որոնք հաղթահարել են կորոնավիրուսը։

Ամենածանրը բժշկի համար եղել է մեկուսացած ընտանիքին տան անդամի թաղմանը տանելը։«67 տարեկան մի տղամարդ կար, այլ հիվանդություններ էլ ուներ, երբ երկրորդ թեստն էինք արել, որ պարզենք ապաքինվել է, թե ոչ։ Համակարգի ծանրաբեռնված լինելու պատճառով պատասխանը թեստավորումից 3 օր անց էր եկել, ինքն էլ նեղվել ու հայտարարել էր, որ հացադուլ է անում ու հաց չի ուտի այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանը չի ստացել։ Ես էլ չգիտեի ինչ անել, ուտելիքը վերցրել նստել էի կողքին, բայց պապիկը չէր ուտում։ Մտածեցի ի՞նչ անեմ, որ ուտի, ասացի Խաչատուր պապիկ, խոստանում եմ, հենց հաց ուտես, պատասխանը գալու է, ասացի իբրև ինձ ասել են, որ մինչև երեկո լինելու է պատասխանը։ Կերավ ուտելիքը։ Էդ ժամանակ մտածում էի, որ պատասխանը չլինի, ու ստացվի, որ խաբել եմ, ինձնից կնեղանա, բայց գոնե հաց կերած կլինի։ Դրանից որոշ ժամանակ հետո զանգեցին, ասացին՝ պատասխանները եկել են, ու նրա պատասխանն էլ բացասական էր»,- պատմում է Նաիրա Զիրոյանը:

«Դա ես հաստատ չեմ մոռանա իմ կյանքում, 7 հոգով անցկացված թաղում էր, բոլորն արտահագուստներով, քանի որ մեկուսացած էին, ու ոչ ոք իրար չէր մոտենում, միմյանցից հեռու կանգնած, այդ օրը շատ ծանր էր ինձ համար, բայց նաև հասկանում եմ, որ ավելի ծանր են տարել հանգուցյալի հարազատները»,– հիշում է Նաիրան։

Նա ասում է, որ, իր կարծիքով, շուտով բոլորս համակերպվելու ենք «կորոնավիրուսի հետ ապրելու» մտքին, չի հասկանում այն մարդկանց, որոնք լուրջ չեն վերաբերում այս վիճակին։

«Ծիծաղելի է, երբ դու օրվա մեջ մի քանի տասնյակ հիվանդի հետ ես շփվում, բայց մարդկանց մի խումբ էլ մտածում է, որ այս ամենը շինծու քայլ է, կամ պիտի տանեն չիպավորեն, անգամ մի բժշկի էի ճանաչում, որ հավատում էր չիպավորմանը, ես շոկի մեջ էի, ո՞նց կարելի է էդպես մտածել, բա մենք ինչի համար ենք պայքարում։ Հիմա առողջապահական համակարգը կադրերի կարիք ունի, ու մտահոգիչ է, որ հիմա թույլ ու ասիմպտոմ դեպքերը պետք է վերահսկեն ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները։ Այս դեպքում, երբ արդեն պոլիկլինիկաների վրա է դրված գործի կեսը, այնտեղ պետք է ավելի ուշադիր լինեն, քանի որ վարակվելու ռիսկը գնալով մեծանում է, ու, ցավոք սրտի, մեր հասարակության գիտակցական մակարդակն այդքան էլ բարձր չէ»,- ասում է Նաիրա Զիրոյանը:

Նյութի աղբյուր՝ hetq.am

 

Поделиться
Класс
Send
Life 53949

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Իրադարձային 13149

Կարևոր՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ծնողների համար

Իրադարձային 8997

Վճարման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 17-ն է․ «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է

Տնտեսական 8799

Ռուբլին քիչ առաջ թանկացավ. ԿԲ

Իրադարձային 8649

Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար

Իրադարձային 8643

Բացառիկ լուսանկարներ Մհեր Սահակյանի կյանքը խլած ավտովթարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 8631

Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա է իրականացվել. ովքեր են հեղինակները

Հասարակական 7560

Փետրվարի 1-ից տրանսպորտով երթևեկելիս վճարելու եմ 100 դրամ, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին վճարել նույն կերպ․ Արսեն Նիկողոսյան

Հասարակական 6801

Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերը

Հասարակական 6528

Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համար․ վերջնաժամկետը մայիսի 1-ն է

Հասարակական 124413

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90111

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 75192

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Իրադարձային 74109

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72252

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Քաղաքական 59829

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57003

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54678

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Հասարակական 54270

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները

Life 53949

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում