Իրականացվում է եռօրյա գիտաժողով՝ նվիրված հետպատերազմյան Հայաստանում սոցիալական մասնագետներին հանդիպող մարտահրավերներին

Իրականացվում է եռօրյա գիտաժողով՝ նվիրված հետպատերազմյան Հայաստանում սոցիալական մասնագետներին հանդիպող մարտահրավերներին

Հասարակական Ipress 2021-11-09 13:50:00 306
gitajoxov_yXu9F.jpg

ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում ընթանում է «Հետպատերազմյան Հայաստան․մարտահրավերներ օգնող մասնագետների համար» խորագրով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված սոցիալական աշխատողի օրվան:

Նոյեմբերի 4-ը ՀՀ-ում սոցիալական աշխատողի օրն է։ Ավանդաբար յուրաքանչյուր տարի` այս օրերին, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպվում են գիտագործնական միջոցառումներ։ Այս տարի մասնագիտական օրվա առիթով կազմակերպված միջոցառումների իրականացմանը միացել էր նաև ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, և ծրագիրը իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ։

Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի անդամները, ՀՀ ԱՍՀՆ-ի, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, այլ կրթական հաստատությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության աշխատողներ, ոլորտի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցանցերի ներկայացուցիչներ։

Գիտաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես եկան Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը և ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն և գիտական ղեկավար Գոհար Շահնազարյանը։ Հիմնական զեկույցով գիտաժողովի պլենար նիստում «Հայ սոցիալական ինքնության հիմնախնդիրը ճգնաժամի պայմաններում» խորագրով զեկույցով առցանց հանդես եկավ ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը։

Միջոցառման թեմատիկան վերաբերում էր հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված մարտահրավերներին։ «Մինչ պատերազմը, հաճախ խոսում էինք մասնագիտության զարգացման ուղիների մասին, սակայն այս տարվա գիտաժողովն արտասովոր պայմաններում է իրականացվում։ Փորձում ենք հետահայաց քննարկումներ ծավալել 44-օրյա պատերազմի ընթացքում սոցիալական աշխատողների կողմից իրականացված աշխատանքների մասին, փորձում հասկանալ, թե ինչպես պետք է վերաիմաստավորել իրավիճակը, ինչի վրա հենվել, ինչպես շարունակել»,- իր խոսքում նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը փաստեց, որ հայ հասարակությունն այսօր մեծ մարտահրավերների առջև է կանգնած. «Մենք՝ բոլորս, հայտնվել ենք «իմաստային նահանջի» պայմաններում: Կյանքի պլաններն ինչ-որ չափով իմաստազրկվել են: Սա մի հարց է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Սոցիալական աշխատողները պետք է ոչ միայն զբաղվեն խոցելի խմբերի մարդկանց օգնություն տրամադրելով և նրանց ուղղորդելով, այլև միևնույն ժամանակ անընդհատ միջգիտակարգային մոտեցումներ կիրառեն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»։

«Այսօր շատ ընտանիքներ Հայաստանում, ցավոք, կորցրել են իրենց հիմնական կերակրողին, և շատ կանայք ստիպված են ստանձնել «ընտանիքի կերակրողի» կարգավիճակը, ինչին շատ դեպքերում պատրաստ չեն արտաքին հնարավորությունների, ինչպես նաև էմոցիոնալ տեսանկյունից»,- իր խոսքում նշեց ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրենն Գոհար Շահնազարյանը։

Գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներին ողջունեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, որոնք իրենց ելույթներում կարևորեցին ճգնաժամային իրավիճակներում սոցիալական աշխատանքի խնդիրների վեր հանման արդիականությունը։ Գիտաժողովի շրջանակում ելույթներով հանդես եկան ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ելենա Միլոշեվիչը, Հայաստանի և Արցախի սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդականներ Աստղիկ Մինասյանը և Եվգինե Վարդանյանը, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը և այլ մասնակիցներ։ Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին սոցիալական ոլորտի մասնագետներին ճգնաժամային և հետճգնաժամային փուլերում հանդիպող մարտահրավերներին, բնակչության սոցիալ-հոգեբանական բարեկեցության խնդիրներին, ճգնաժամերին արձագանքման նորարարական մեթոդներին և համագործակցության ու ցանցային աշխատանքին վերաբերող թեմատիկ աշխատարաններում:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը