Այսօր Կամբոջայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի հաղթահարման մասին:
«Մայիսի 16-ին Կամբոջայի հիվանդանոցներում 122 հիվանդներից ապաքինվել է 122-ը»,- նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Չնայած կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը, երկրում դեռևս գործում են սահմանափակիչ միջոցառումներ։
Նշվում է, որ Կամբոջայում բուժվող 122 հիվանդներից միայն 54 են եղել երկրի քաղաքացիներ: